Բաժիններ՝

Ժնևը տապալվել է, իսկ Արևմուտքի անգործությունն ուժ և վստահություն է տալիս Պուտինին. Իլարիոնով

Իտալական La Stampa թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին «աջ ձեռք», ներկայումս ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովը կարծում է, որ Պուտինն ունի Ուկրաինայի դեմ գործողությունների հստակ պլան.

«Ժնևը տապալվել է, իսկ Արևմուտքի անգործությունն ուժ և վստահություն է տալիս Պուտինին՝ շարունակելու համար իր իսկ կամպանիան: Պուտինն արդեն իսկ պատերազմ է մղում՝ բազմաբովանդակ պատերազմ. առևտրային, ֆինանսական, հոգեբանական և անգամ ահաբեկչական:

Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, և այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հանդիսանում է պատերազմ՝ ավանդական իմաստով: Այո՛, Պուտինը պատրաստ է Ուկրաինայի դեմ պատերազմին:

Պուտինը վստահ է Արևմուտքի անգործության մեջ, այն իմաստով, որ նա չի տա ռազմական պատասխան և փոխարենը միայն հայտարարություններ կանի և ծայրահեղ դեպքում կսահմանի պատժամիջոցները: Այդպիսի քայլերը կատարելապես չեն մտահոգում նրան:

Ես արդեն ասացի, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է պատերազմի, սակայն՝ Ուկրաինայի դեմ: Դա նշանակում է, որ իրական զսպիչ գործոն կարող է դառնալ Արևմուտքի կողմից ուժ կիրառելը: Կպահանջվի համակարգված միջամտություն:

Սակայն ուշադրություն դարձրեք, որ ուժ կիրառելը չի նշանակում կրակել, բավական է Ուկրաինայում տեղակայել ՆԱՏՕ-ի զորքեր, և Պուտինն այլևս մատը մատին չի տա: Պուտինը պատրաստ չէ հրաման արձակել ՆԱՏՕ-ի ուժերի դեմ կրակ բացելու մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս