Բաժիններ՝

ՌԴ Հասարակական պալատն Ուկրաինայի իշխանությունների դեմ հայց է ներկայացնելու ՄԻԵԴ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հասարակական պալատի ներկայացուցիչները պատրաստվում են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որում պահանջելու են պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի իշխանություններին ու գնահատել Օդեսայում և Ուկրաինայի այլ քաղաքներում խաղաղ բնակչության ու քաղաքացիների զանգվածային սպանություններում Ուկրաինայի իշխանությունների դերը:

Այս մասին հայտարարել է Հասարակական պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովը: Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ իրենք տեղեկատվություն են հավաքում Ուկրաինայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, ինչից հետո համապատասխան հայցը կներկայացնեն ՄԻԵԴ: Սոցցանցերում նույնպես գործարկվել է նման կամպանիա, որի շրջանակներում ՄԻԵԴ-ին դիմելու համար հավաքվում են ստորագրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031