Բաժիններ՝

Վրաստանում գործում է 311 մզկիթ, մինչդեռ Թուրքիայում չի գործում վրացական գեթ 1 վանք. Իլյա 2-րդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Այցը տեղի է ունենում Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզի հրավերով: Իլյա 2-րդի և Մեհմեթ Գյորմեզի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կրոնական ազատությունների և կրոնա-մշակութային հուշարձանների վերականգնման ու կառուցման հարցերը: Բացի այդ, կողմերն ուշադրություն են դարձրել Բաթումում «Ազիզիե» և Ախալցխայում «Ահմեթ» մզկիթների կառուցման հետ կապված խնդիրներին:

Ընդգծվել է, որ պայմանագրի համաձայն, դրա դիմաց Թուրքիայում պետք է վերակառուցվեն Իշխանի և Օշկ վանքերը, ինչին մասնակցելու են նաև վրացի մասնագետները:

Իլյա 2-րդն ընդգծել է, որ Վրաստանում մուսուլման բնակչության կրոնական աղոթքների համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները, ինչի մասին վկայում են Վրաստանում գործող 311 մզկիթները: Իլյա 2-րդն ուշադրություն է հրավիրել, որ Թուրքիայի տարածքում չկա վրացական որևէ գործող վանք: Իլյա 2-րդը Գյորմեզի հետ իր հանդիպումը որակել է որպես պատմական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս