Բաժիններ՝

Ամերիկյան CIA-ի ու FBI-ի տասնյակ գործակալներ գործում են Ուկրաինայում. Bild

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տասնյակ աշխատակիցներ գործում են Ուկրաինաի տարածքում: Այս մասին թերթին հայտնել են ուժային կառույցներում թերթի աղբյուրները:

Թերթի տվյալներով՝ CIA-ի ու FBI-ի գործակալները, ի թիվս այլ բաների, Կիևին աջակցում են ուժային կառույցներ ստեղծելու հարցում և խորհրդակցություններ են անցկացնում երկրի արևելյան շրջաններում հատուկ գործողություններ անցկացնելու համար:

Բացի այդ, FBI-ի գործակալներն Ուկրաինայի իշխանություններին օգնում են պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, իսկ հատուկ ծառայությունների վերլուծաբաններն ու քննիչները, որոնք մասնագիտացած են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում, իշխանություններին օգնում են գտնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031