Բրիտանական սուզանավերում սկսել են ծառայել կանայք
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի սուզանավերում սկսել են ծառայել կանայք: Նման պատվի արժանացած առաջին բրիտանուհիներ են դարձել Մաքսին Սթայլզը, Ալեքսանդրա Օլսոնը և Փեննի Թեքրեյը: Նրանք ծառայության են անցել HMS Vigilant սուզանավում:
Ավելի վաղ կանանց չէին թույլատրել ծառայել սուզանավերում՝ կապված նրանց առողջության համար հնարավոր ռիսկերի հետ: Սակայն անկախ հետազոտությունը ցույց տվեց, որ այդպիսի ծառայությունը հակացուցված է միայն հղի կանանց համար: 2011 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը չեղյալ հայտարարեց այդ արգելքը:



