Ստեղծված իրավիճակում եվրոպական երկրները չեն կարող անգործության մատնվել. Ֆաբիուս
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ը պետք է անցում կատարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլին, եթե մայիսի 25-ին Ուկրաինայում չանցկացվեն նախագահական ընտրություններ.
«Մենք արդեն իսկ ընդունել ենք պատժամիջոցների երկու փուլ: Եթե մայիսի 25-ի ընտրությունները տեղի չունենան, ապա մենք անցում կկատարենք հաջորդ փուլին: Ստեղծված իրավիճակում եվրոպական երկրները չեն կարող անգործության մատնվել: Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, քանի որ դա անիմաստ է, սակայն մենք չենք կարող նաև նստել ձեռքներս ծալած վիճակում»:
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ չի բացառում, որ շուտով Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել հավելյալ պատժամիջոցներ: Օլանդը Մոսկվային կոչ էր արել հրաժարվել սադրիչ հայտարարություններ անելուց և Ուկրաինային ահաբեկելու մարտավարությունից: