Ուկրաինայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է համաուկրաինական հարցման մասին օրինագիծը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքում գրանցվել է թիվ 4801 կառավարական օրինագիծը, որն առնչվում է մայիսի 25-ին համաուկրաինական խորհրդատվական հարցում անցկացնելուն: Օրինագծի տեքստը ներկայացված չէ խորհրդարանի կայքում:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է խորհրդարանին ներկայացնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ համազգային հարցման մասին օրինագիծը:
Յացենյուկի խոսքերով՝ համազգային հարցումը կառնչվի երկրի միասնությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև իշխանության ապակենտրոնացմանը: Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելու են նաև նախագահական ընտրություններ:



