Իրանցի ուսանողների ստեղծած ձուկ-ռոբոտը կարող է գործածվել նաև ռազմական նպատակներով
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Sharif Poly-ի տեխնիկական համալսարանի հետազոտողները ստեղծել են ձուկ-ռոբոտ, որը կարող է գործածվել հետազոտական, արդյունաբերական ու ռազմական նպատակներով:
Այս մասին հայտարարել է նախագծի ղեկավար Մոհամմադ Ալի Աբասպուրը: Նրա խոսքերով՝ իրանցի ուսանողների ստեղծած ձուկ-ռոբոտը լողալիս կրկնօրինակում է թյունոսի ու շնաձկան շարժումները:
Աբասպուրն ընդգծել է, որ ձուկ-ռոբոտները կարող են գործածվել հետազոտական նպատակներով՝ ներառյալ ծովային բնապահպանությունը, ռազմական նպատակներով՝ այդ թվում նաև ստորջրյա տարրերի հետազոտման և ռազմական գործողությունների ժամանակ:
Համակարգը կարող է հաջողությամբ գործածվել նաև ռազմական արդյունաբերության մեջ, քանի որ այն անտեսանելի է ռադարների համար: Այն կարող է գործածվել նաև ջրատարածությունների բնապահպանական վիճակի հետազոտման համար:



