Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում շարունակվելու է հակաահաբեկչական գործողությունը. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում շարունակվելու է հակաահաբեկչական գործողությունը, ինչը կտա իր արդյունքները:

Տուրչինովի խոսքերով՝ արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողության իրականացումը բարդացնում է այն, որ այդ մարզերի բնակիչներն աջակցում են անջատողականներին:

Տուրչինովը հավելել է, որ արևելյան շրջաններին աջակցելու և այլ շրջաններում անջատողականների գործողություններն անհնար դարձնելու նպատակով ՆԳՆ-ին կից ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ:

Տուրչինովն ընդգծել է, որ ներկա դրությամբ արդեն իսկ գործում է նմանատիպ 7 գումարտակ: Տուրչինովը բարձր է գնահատել հակաահաբեկչական գործողության ժամանակ Ազգային գվարդիայի պրոֆեսիոնալ գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031