
Եվրոպայի Խորհուրդը պարտավոր է կոչով դիմել Կիևի իշխանություններին. ՌԴ ԱԳՆ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը պարտավոր է Կիևի իշխանություններին կոչ անել կատարելու համար ճգնաժամի ապաէսկալացման վերաբերյալ Ժնևի պայմանավորվածությունների իրագործումը և նախապատրաստելու համար Ուկրաինայի նոր Սահմանադրությունը.
«Կիևի կիրառած քաղաքականությունը, որն առնչվում է ԶԼՄ-ների ազատությունների ճնշելուն, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղաշարժերը սահմանափակելուն, խաղաղ բնակչության դեմ զինված ուժեր կիրառելուն, հակասում է Եվրոպայի Խորհրդի հիմնարար նորմերին ու սկզբունքներին և պետք է անհապաղ դադարեցվի: ԵԽ-ի համապատասխան մարմինները պետք է ադեկվատ գնահատական տան դրան»: