
Իրանական նավատորմը Կարմիր ծովում հետ է մղել հնդկական լցանավի վրա ծովահենների գրոհը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 30-րդ նավատորմը Կարմիր ծովում հետ է մղել հնդկական լցանավի վրա 7 ծովահենային նավերի կատարած հարձակումը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Սիյավուշ Ջարեհը:
Նրա խոսքերով՝ իրանական ռազմանավերը ծովահեններին հարկադրել են նահանջել, ինչից հետո հնդկական լցանավը հաջողությամբ շարունակել է իր ճանապարհը: Ջարեհը մանրամասնել է, որ հարձակման հետևանքով չի տուժել հնդկական լցանավը:
Իրանական նավատորմն Ադենի ծովածոցոմ հակածովահենային պարեկություն է կատարում 2008 թվականի նոյեմբերից, երբ սոմալեցի ծովահենները Եմենի ափերի մոտ գրավեցին MV Delight բեռնանավը: