Բաժիններ՝

Մենք պատրաստվում ենք մայիսի 9-ին Կիևում ռուսական կողմի հնարավոր սադրանքներին. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 9-ին (Հաղթանակի օրը) Կիևում ռուսական կողմի սադրանքներին.

«Նրանց նպատակը Կիևում իշխանության տապալումն է: Մայրաքաղաքում ստեղծվել են լրջորեն ստուգված ամրակետեր, որովհետև մենք ակնկալում ենք, որ մայիսի 9-ին կարող են լինել սադրիչ գործողություններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում:

Պետք է զգոն լինել երկրի բոլոր շրջաններում, ուր կարող են լինել դիվերսանտներ, սադրիչներ: Մեր դեմ պատերազմ է տարվում: Մենք պատրաստվում ենք: Արդեն իսկ տեղակայվել են ամրակետեր: Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում հարավում ու արևելքում: Նրանք փորձում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը»:

Տուրչինովը հավելել է, որ պաշտոնական տվյալներով՝ Օդեսայի բախումների հետևանքով զոհվել է 46 մարդ, որոնցից 42-ը զոհվել են Արհմիությունների տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031