Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վերահաստատել է Հռոմի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։
Հերոսներին ու հերոսականությունը սեփական օրակարգերում հետ մղող իշխանությունն իշխանամուտից ի վեր սկսեց հերոսություն համարել, օրինակ, հարկ տալը, սեփական պարտականությունը, առօրյա աշխատանքը կատարելը։
օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զորավար Անդրանիկի, Սպարապետի, Սբ Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
Իրանը չի ստացել «Մեքքայի համաձայնագրին» միանալու պաշտոնական հրավեր, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Այս ամսվա սկզբին կազմակերպիչները հայտարարել էին, որ զինված հակամարտության մեջ ներգրավված որևէ երկիր չի կարող հյուրընկալել մրցույթը։
Եվրասիական կայունության և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հանդես է եկել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (ԿԱՐԵԿ) վերլուծական կենտրոնների զարգացման համաժողովի գործընկեր։
Թուրքիան 2026-ի օգոստոսի 15-ին հայտարարել էր, որ երկու ծովային ազգային պարկ է ստեղծում Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում։ Թուրքական մամուլը նշել է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան Հունաստանի կողմից ավելի վաղ հայտարարված ծովային պարկերի ստեղծման։ Նշվում է, որ Հունաստանը պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Անկարայի կողմից «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) օրենքի ընդունումից հետո:
Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում էր Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպեց գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեին։
Դեռևս պարզ չէ՝ օրինագիծը խորհրդարանում ընդունվելու համար բավարար աջակցություն կստանա, թե ոչ, քանի որ Լաքսոնի կոալիցիոն գործընկերներից մեկը՝ «New Zealand First» կուսակցությունը, հայտարարել է, որ չի աջակցի դրան։
«Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» նախագիծը: Ձեր ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այն հաջողված է ու պահանջված»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամը» (FRS) վերլուծություն է հրապարակել, որը վերաբերում է Եվրոպայի ռազմական շուկայի վերափոխմանը։
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։
Այս ամառ ԱՄԷ-ից բարձրաստիճան դիվանագետ Լաննա Նուսեյբեն խորհրդակցություններ է անցկացրել Եվրոպայում ամերիկյան դաշնակցի հետ: Հանդիպումը բավականին տեղեկատվական էր՝ տպավորելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, պատմում է Middle East Eye-ը:
Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ 2026-ի առաջին 7 ամսում Թուրքիայի արտահանումն իսլամական երկրներ հասել է 41.5 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 345.7 մլն դոլարի աճ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության նախաձեռնությամբ Մոսկվայում՝ Սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնում, տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության ինստիտուտ Մեծ Եվրասիայի ճարտարապետությունում․ տարածաշրջանային փոխգործակցության մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը գտնվում է «լիակատար փլուզման» վիճակում՝ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի նկատմամբ նոր, խիստ տնտեսական միջոցների կիրառմանը՝ ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Օգոստոսի 24-ին ժամը 18:04-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ:
Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։
2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքի ու մահվան մեջ կռիվ տվող, Հերոս Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինե Գասպարյանին որպես օգնություն քարտ էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում:
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակումը «10-ը 10-ի դիմաց» բանաձևով տեղի է ունեցել Բելառուսի Գոմելի մարզում։ Այս մասին հայտնել է բելառուսական «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարակատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 19/15), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Բանակում տեղի ունեցողի պատասխանատուն Փաշինյանն է՝ նա պետք է հրաժարական տա. Գեղամ Մանուկյան
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 5515-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարությանը։
Բոլորը գիտեն՝ կալանքի դատավորը ձեր նշանակած Մասիս Մելքոնյանն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
Հարավային Կորեան հաստատել է Միացյալ Նահանգների հետ իր վերջին համատեղ զորավարժությունների չեղարկումը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում գործողությունների պատճառով ամերիկյան զորքի պակասին. գրում է Bloomberg-ը։