Հանձնակատարը տեղեկացրել է, որ տվյալ քաղաքացին բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը:
C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:
Շինարարության ծավալը 2024-ի առաջին 5 ամսում ավելացել է 14.9 տոկոսով:
Ժորա Ավետիսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոցը. պաշտպան
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 12 մասնակից:
Այսօր «Իրավունքը» գրել էր, որ քաղաքացիներից ահազանգ է ստանում առ այն, որ այս ամիս պոլիկլինիկաներում հաշմանդամության տարբեր խմբերի պատկանող հիվանդներին տրվող անվճար դեղորայքի ցանկից հանել են շաքարային դիաբետով հիվանդներին տրվող դեղորայքը:
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Սլովենիայի աջակցության համար:
Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն և ոչ բոլոր տարածքներն են ներառում, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության՝ ANAMA-ի ղեկավար Վուգար Սուլեյմանովը։
Հունիսի 23-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպումը նշանավորվեց Բագրատ Սրբազանի խորիմաստ ելույթով, որի հիմնական ուղերձը արդի քաղաքական իրականության մեջ ազգային պայքարի հիմքերը վերաիմաստավորելու անհրաժեշտության մատնանշումն էր, այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, ընթանում էր Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մոտ այս տարվա մայիսի 31-ին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ու ոստիկանների միջև վերջիններիս իսկ կողմից սադրված բախման հետևանքով կալանավորված Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության անդամ Ժորա Ավետիսյան գործով դատական նիստը:
Ապրիլի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կատարել է անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու բոլոր նախապայմանները։
Պուտինը և Մոդին կանոնավոր շփումներ են պահպանում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և նշեց, որ ԵՄ ճանապարհը բռնած Վրաստանի ղեկավարությունը չմտավ ՌԴ-ի դեմ ավանտյուրայի մեջ, որևէ մեկը չգնաց Ուկրաինա, մինչդեռ Հայաստանը ճիշտ հակառակն արեց, և մարդ ուղարկեցին Բուչա:
Օգնության փաթեթի մեջ պլանավորվում է ներառել հակատանկային սպառազինություն, հրաձգային զենք, նռնակներ, 155-միլիմետրանոց և 105-միլիմետրանոց հրետանային արկեր։
Հանրապետականները նշում են, որ այդ ֆինանսավորման կարիքն այլևս չկա, քանի որ Կոնգրեսն այս գարնանը հաստատել է Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։
Նիկոլն էլ կասի՝ ես ի՞նչ անեմ, ժողովուրդն է…, բայց ժողովրդին հո չի՞ գնալու ասի՝ հող ենք տալու, պիտի ասի՝ սա խաղաղության մասին է: Գալու է ասի՝ Վալոդ ջան, ուզո՞ւմ ես տղեդ չմեռնի, երջանիկ ապրես, էժան պոմիդոր ուտես, նա էլ կասի՝ հա:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը հաստատել է հրդեհի հետևանքով 6 մարդու մահվան փաստը։ Ծառայությունում հավելել են, որ զոհերի ստույգ թիվը ճշտվում է։
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, լոմը ձեռքները վերցրած, 6 տարի է՝ քանդում են ՀՀ արտաքին քաղաքական, գաղափարական, տնտեսական, դաշնակցային, եկեղեցական, բարոյական բոլոր հիմքերը»,- շեշտեց Է. Շարմազանովը։
Այսօր Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
«Ֆիքսենք, որ ԵՄ-ում մեզ որևէ մեկը չի սպասում, երկրորդ այլընտրանքը Թուրքիան է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով շրջանառվող քննարկումներին, թե Հայաստանը պետք է անջատվի Ռուսաստանից և գնա դեպի ԵՄ։
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:
ԵՏՄ-ին անդամակցությունն այնքան շատ օգուտ է տվել և տալիս Հայաստանին, որ այժմ խոսել այդ կառույցից դուրս գալու մասին, նշանակում է՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն միակ ուժն է եղել, որ 2018 թվականին դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, դեմ է քվեարկել նաև Աղվան Վարդանյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու պահանջներին, և այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանին իրենք են բերել, ուստի, քանի դեռ իրենք են պայքարում նրա դեմ, նա չի հեռանալու, ինչ ճանապարհով պիտի Փաշինյանին հեռացնել:
Ադրբեջանը 30 տարուց ավելի շարունակ հակահայկականությունը դարձրել է ներքաղաքական կրեդո։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա, քանի որ, եթե լիներ արտաքին քաղաքականություն, ապա այն պետք է սպասարկեր սեփական երկրի շահերը, մինչդեռ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությանը կարելի է մեկ անուն դնել՝ երկրի թրքացում կամ ադրբեջանացում։
Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից:
Եղիազար Վարդանյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ըստ Շտուտգարտի ոստիկանության՝ մեքենայի վարորդը բախման պահին փորձում էր ձախ շրջադարձ կատարել և, ակնհայտորեն, չէր տեսել, որ խաչմերուկը փակ է երթևեկության համար։
Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը կլինի վաղը։ Այս մասին հայտնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։