Նիկոլին բերելու մասին հիմարությունը տարածում են ապրիլի 23-ին շամպայն պայթեցնողները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն միակ ուժն է եղել, որ 2018 թվականին դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, դեմ է քվեարկել նաև Աղվան Վարդանյանը։

«ՀՀԿ-ն միակ ուժն է եղել, որ թույլ է տվել այլ խորհրդարանական ուժեր, այլ դերակատարներ առաջադրեն այլ թեկնածու, չեն առաջադրել, իրենք են առաջադրել նրան։

Բայց ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը Նիկոլին բերեին իշխանության։ Երկու բան կա, ասում են՝ դե որ հողերն ինքը տար, գցեին հարիֆի ջեբը։ Բայց հարիֆի ջեբը գցելու լավ ձև կար՝ Սերժ Սարգսյանը չէր առաջադրվի։ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվել էր, կասեր՝ ես գնացի, ախպեր ջան, առքով-փառքով այդ մարդը կգնար։ Սերժ Սարգսյանը մնաց, որ այս օրը չընկնենք։ 2018 թվականին տեղի է ունեցել աշխարհաքաղաքական դավադրություն Հայաստանի դեմ և այն իշխանության դեմ, որն իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ ունեցել է վստահելի հարաբերություններ դաշնակիցների հետ, Հայաստանը տարել է ճիշտ աշխարհաքաղաքական ու արտաքին վեկտորով և ունեցել է «կարմիր գծեր»՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և ՀՀ ինքնիշխանությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այն խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են բերել իշխանության։

Ինչ վերաբերում է մեկ այլ շրջանառվող խոսակցությանը, թե  ՀՀԿ-ն ցանկանում է  նաև Նիկոլ Փաշինյանի միջոցով մեկ այլ՝ երրորդ անձի բերել իշխանության, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց.

Կարդացեք նաև

«Այդ իշխանության մեջ այդ ո՞վ պետք է Սերժ Սարգսյանի ձեռքը բռներ, երբ, օրինակ, ինքն ասեր, որ՝ օրինակ այսինչ մարդն է վարչապետը, ՀՀԿ ԳՄ-ում բոլորը պետք է կողմ քվեարկեին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս