
Հայ-ռուսական դաշնակցության արդյունքը եղել են երկու հայկական պետությունները. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և նշեց, որ ԵՄ ճանապարհը բռնած Վրաստանի ղեկավարությունը չմտավ ՌԴ-ի դեմ ավանտյուրայի մեջ, որևէ մեկը չգնաց Ուկրաինա, մինչդեռ Հայաստանը ճիշտ հակառակն արեց, և մարդ ուղարկեցին Բուչա:
Մի՞թե սա հակառուսական քայլ չէ։ Իսկ Շարմազանովն այս համատեքստում հիշել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելը, ինչը ևս ՌԴ-ին հարված էր:
«Փաշինյանը դառավ վարչապետ, Պուտինին ասեց՝ դու լավ մարդ ես, բայց ՀՀ-ում սխալ մարդկանց հետ ես ընկերություն անում, երևի 2-րդ նախագահին նկատի ուներ: Հետո, թե՝ ինչ քննարկել եք Լավրովով-բանով, մեզ հետաքրքիր չի, և ուլտիմատում դրեց՝ մինչև Ղարաբաղն ամբողջությամբ չլինի բանակցային կողմ, ոչ մի բան էլ չեմ քննարկելու: Դա վերջացավ, հետո էլ ասեց՝ դուք ինձ պիտի բացատրեք Մադրիդյան սկզբունքների ամբողջ էությունը, ես կասեմ՝ համաձա՞յն եմ, թե՞ համաձայն չեմ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ հայ-ռուսական դաշնակցության արդյունքը եղել են հայկական երկու պետությունները:
Մանրամասները՝ տեսանյութում