Բաժիններ՝

Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում հրդեհը 8 մարդու կյանք է խլել

Հրշեջներն ամբողջությամբ մարել են հրդեհը, որը բռնկվել էր Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող վարչական շենքում հունիսի 24-ին: Այս մասին հունիսի 25-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հունիսի 24-ին Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու 8-հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհն ընդգրկել էր շենքի հինգերորդից մինչև ութերորդ հարկերը։ Հրդեհի մակերեսը կազմել է 5000 քառ. մետր։

Զոհերի մասին տվյալները տարբերվում են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ զոհերի թիվը հասել է 8-ի:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը հաստատել է հրդեհի հետևանքով 6 մարդու մահվան փաստը։ Ծառայությունում հավելել են, որ զոհերի ստույգ թիվը ճշտվում է։

«Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգը, որի կազմի մեջ է մտնում «Պլատան» գիտահետազոտական ​​ինստիտուտը, հաղորդել է, որ Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվող շենքը առնչություն չունի «Պլատան» հետազոտական ​​ինստիտուտի և պաշտպանական արդյունաբերության հետ։ Նրանց տվյալներով՝ 1990-ականների վերջին շենքը դարձել է մասնավոր սեփականություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս