Ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականի՝ The New York Times-ի խմբագրական խորհուրդը այսօր կոչ է արել Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենին ինքնաբացարկ հայտարարել։ Պատճառը, նախընտրական առաջին բանավեճի ընթացքում Բայդենի խիստ անհաջող ելույթն էր։
Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ զբոսաշրջիկների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մայիսին Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունել է ամենաշատը Ռուսաստանից ու Գերմանիայից։
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը (ըստ Forbes-ի՝ կարողությունը 128 մլրդ դոլար է) իր միջոցների մեծ մասը կտրամադրի հատուկ ստեղծված հիմնադրամին:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը սոցիոլոգ, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանն է:
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Հայաստանի շուրջ անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր արտաքին քաղաքական իրադարձությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու ՀՀ իշխանությունների նոր քայլերն ու Արևմուտքի կողմից Հայաստանի ուղղությամբ ակտիվացած ուղերձները, այդ համատեքստում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորություններն ու ռիսկերը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն, Ստամբուլ այցելող օտարերկրացիների թիվն աճել է:
Ստացվում է՝ Կենտրոնական բանկն ուղղակի ասում է՝ քանի որ առևտրային բանկերն ունեն գործարար հարաբերություններ միջազգային տարբեր գործընկերների հետ, հետևաբար հաշվարկում են այն ռիսկերը, որոնք առաջանում են միջազգային պատժամիջոցների արդյունքում և որոշում՝ դրանց տակ մտնե՞լ, թե ոչ, ինչը առևտրային բանկի և ոչ Կենտրոնական բանկի որոշելիք հարցն է։
Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված է պայքարել։ Գոյության պայքարն անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել»՝ առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։
Փաշինյանի ձևակերպումները, առաջին հերթին, իհարկե, արդարացնում են դեռևս 2020-ից Ադրբեջանի իշխանությունների բոլոր գործողությունները Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ։ Այսինքն, ձևակերպումներից կարելի է ենթադրել, որ փորձ է կատարվում արդարացնելու Ադրբեջանի գործողությունները, թե իբր իրենք տառապյալ են եղել, և այս տարիների մեր տառապանքները դրա փոխհատուցումն են, ավելին՝ դա դեռ պետք է շարունակվի։ Մանավանդ, եթե երեսուն տարվա մասին ձևակերպում է հնչում, դա կարծես ապագայի համար կատարված հայտարարություն է։
«Բարորակ ուռուցքների վիրահատությունը պետպատվերի շրջանակում չի հատուցվում և բժշկական կենտրոնները, փաստացի, բարորակ ուռուցքի վիրահատությունը էլեկտրոնային համակարգում ներկայացրել են որպես չարորակ ուռուցքի վիրահատություն, որը փոխհատուցվում է»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։
Նունյեսը Ուրուգվայի հավաքականում իր նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում հարձակվողը դարձել է 13 գոլի հեղինակ։
Բարեփոխումների կուսակցության առաջնորդ Կայա Կալասը, ով դեռ գործող վարչապետն է, մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հունիսի 28-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց էր տվել News.am-ին և ՀՀ պաշտպանության նախարարությունից վերցրած «դոսյեն» ձեռքին պատասխանել էր «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի` օրեր առաջ դարձյալ news.am-ի հետ հարցազրույցում հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության նախկին պետ, ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին:
Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը:
Հունիսի 14-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ»-ից։ Միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությամբ պարզ է դարձել, որ «Անգլերեն» առարկայից քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5536 հոգի, մասնակցել է 5362-ը, միջին միավորը եղել է 11․94-ը։
Ալիևի պարտադրանքով, այսպես կոչված, նոր սահմանադրության ընդունումը, որը ձևակերպված է որպես նախապայման՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, իրականում մեկ նպատակ ունի։
Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ ցանկանում են օգնել Եգիպտոսին, որը բազմիցս ցնցումներ է ապրել, ներառյալ պատերազմն Ուկրաինայում եւ COVID-19-ը, դառնալու ավելի կայուն՝ խթանելով ներդրումները եւ մասնավոր հատվածը։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Սարգիս Խաչատրյանը նրան հարցրել է. «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Նայելով , թե ովքեր են […]
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
«Սա շարունակական քայլերի հաջորդականություն է, գուցե չհաջողվի, սակայն չնկատել, որ Արևմուտքի ազդեցությունը տասնամյակների հակամարտության գոտում աճել է, և այս հրավերով ԱՄՆ-ը նաև դա է ամրագրում՝ ցույց տալով, որ եթե ՀՀ-ն ունի որոշում՝ խորացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, Արևմուտքը պատրաստ է նույնն անել նաև Ադրբեջանի դեպքում։ Սրա նպատակն էլ ռեգիոնն ամբողջությամբ «վերցնելն է», ոչ թե մաս-մաս»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝ «սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են» ուղեկցող գրառմամբ։
Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայում Խաղաղության առաջին գագաթնաժողովին ունեցած մասնակցության համար։
Հաղորդվում է, որ վիրավոր ոստիկանը գիտակցության մեջ է և տեղափոխվել է շտապօգնության կենտրոն, որտեղ նետը պարանոցից հեռացնելու համար կենթարկվի վիրահատության։