Էս ռեժիմն՝ իր պարագլխով հանդերձ, լծված է մեր 30 տարվա հաղթանակները նսեմացնելու գործին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա, քանի որ, եթե լիներ արտաքին քաղաքականություն, ապա այն պետք է սպասարկեր սեփական երկրի շահերը, մինչդեռ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությանը կարելի է մեկ անուն դնել՝ երկրի թրքացում կամ ադրբեջանացում։
«Այս ռեժիմն ուղիղ իրականացնում է Հայաստանի ադրբեջանացման ու թրքացման քաղաքականություն։ Չկա որևէ քայլ՝ քիչ թե շատ հաշվարկված, չկա ռազմավարություն, որը կսպասարկի ՀՀ շահը։ Այս ռեժիմն՝ իր պարագլխով հանդերձ, լծված է մեր 30 տարվա նվաճումները, հաղթանակներն ու ձեռքբերումները նսեմացնելուն։ Ինչպե՞ս կարելի է պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասի, դե, 30 տարի մենք Ադրբեջանին չենք թողել ապրի, հիմա ինքն է ասում՝ վրեժ լուծելու ժամանակ է։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է, իսկ ո՞ր միջազգային կառույցն է երբևէ արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն կոնֆլիկտ, ո՞ր միջազգային կառույցն է արձանագրել, որ Հայաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին զարգանալու։
Հակառակը կա՝ Թուրքիան 30 տարի փակ է պահել մեր սահմանները, Հայաստանին բլոկադայի է ենթարկել, Ադրբեջանը սպառնացել է, փակել է մեր կոմունիկացիաները, հայկական հետքն Ադրբեջանում, Նախիջևանում զրոյացրել է, խոսել է ուժի, սպառնալիքի լեզվով»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, նման հայտարարություն անելով, այդ կապիտուլյանտ անձնավորությունը լեգիտիմացնում է հայության և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի բոլոր հանցագործությունները՝ նախկին, ներկա ու ապագայում սպասվող:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում