Բաժիններ՝

Գերմանիայում ոստիկան է զոհվել Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը մեկ այլ մեքենայի բախման պատճառով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանն ուղեկցող մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, երբ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկ այլ մեքենա բախվել է ավտոշարասյանը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

Վթարը տեղի է ունեցել, երբ Օրբանը մեկնում էր Շտուտգարտի օդանավակայան Եվրոպայի առաջնությունում Հունգարիայի ֆուտբոլային թիմի խաղին ներկա գտնվելուց հետո։

Շտուտգարտի ճանապարհային ոստիկանության մոտոցիկլետային ջոկատն ուղեկցում էր Հունգարիայի ղեկավարին, երբ մեքենայի վարորդը բախվել է մոտոցիկլետով սպաներից մեկին։ Այդ սպան հարվածել է մեկ ուրիշ սպայի, որը փակել էր խաչմերուկը։ Առաջին սպան մահացել է, իսկ երկրորդը՝ ծանր վիրավորվել։

Ըստ Շտուտգարտի ոստիկանության՝ մեքենայի վարորդը բախման պահին փորձում էր ձախ շրջադարձ կատարել և, ակնհայտորեն, չէր տեսել, որ խաչմերուկը փակ է երթևեկության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս