#ՀԻՄԱ. ՀՀԿ ԵԿ ԱՆԴԱՄ ԺՈՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ԱԳՆ-Ի ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԳՈՐԾՈՎ. #ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, ընթանում էր Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մոտ այս տարվա մայիսի 31-ին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ու ոստիկանների միջև վերջիններիս իսկ կողմից սադրված բախման հետևանքով կալանավորված Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության անդամ Ժորա Ավետիսյան գործով դատական նիստը:

Ժորա Ավետիսյանը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ գունավոր ծխագլանակ նետելու մեջ:

Այսօր քննվում էր Ժորա Ավետիսյանի խափանման միջոցի հարցը: Դատավոր Մուշեղ Արամյանի որոշմամբ՝ այն փոխվեց վարչական հսկողության՝ համապատասխան սահմանափակումներով:

Մանրամասները տեսանյութում:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս