Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ գնալ չի կարող. նման անգամ «նամյոկ» չկա. Էդուարդ Շարմազանով

«Ֆիքսենք, որ ԵՄ-ում մեզ որևէ մեկը չի սպասում, երկրորդ այլընտրանքը Թուրքիան է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով շրջանառվող քննարկումներին, թե Հայաստանը պետք է անջատվի Ռուսաստանից և գնա դեպի ԵՄ։

Այս համատեքստում Էդուարդ Շարազանովն ասաց, որ ԵՄ-ն անվտանգային որևէ հարց չի կարող լուծել, քանի որ նա ևս ունի այդ խնդիրը։

«Ինչպես ասում է  մեր ժողովուրդը, եթե ճաղատը դեղ ունենար, գլխին կքսեր։ ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետությունն օկուպացված է Թուրքիայի կողմից։ Թող գնան Կիպրոսն ազատագրեն թուրքերից, Կիպրոսի դեօկուպացիա անեն, այստեղի իրենց հաճախորդներն էլ գան ու ինձ ասեն՝ Շարմազանով, տեսա՞ր՝ մեր Եվրոպան ինչպես ազատագրեց Կիպրոսը։ Ես էլ կասեմ՝ ախպեր ջան, կներեք, դուք ճիշտ էիք, ես սխալ, բայց հիմա ես եմ ճիշտ, իրենք սխալ։ Կրկնում եմ՝ եթե ԵՄ-ն կարող է անվտանգային հարցեր լուծի, թող ինքն իր համար լուծի։

Հավաքական Արևմուտքին ու ԵՄ-ին Հայաստանը պետք է մեկ բանի համար՝ այստեղ թուլացնել ռուսական գործոնը, որը կարող է մահացու լինել մեզ համար»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի մեկնաբանությամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը չունի ՀՀ վարչապետի կարգավիճակ, նա ունի թուրքական վալիի՝ վիլայեթի ղեկավարի կարգավիճակ, որովհետև այսօր ամեն ինչ Թուրքիայից է ճշտում, ընդհուպ՝ մինչև Պաղեստինի ճանաչումը։

«Ակնհայտ է, չէ՞, որ Պաղեստինի ճանաչումը տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան հեռախոսազանգի արդյունքում։ Պաղեստինից ավելի շուտ այս քայլը ողջունեցին Թուրքիայի ԱԳՆ-ից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս