Մարդկության պատմության մեջ չկա նման բան, որ պետության ղեկավարն ասի՝ իր պետության տարածքի չափի մասին իմացել է հանրագիտարանից. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրն այլևս գոյություն չունի, և դրա գլխավոր մեղավորներից մեկը ՀՀ իշխանությունն է, ով Պրահայում Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս։
  • Այս իշխանությունները 5 տարի է՝ խոսում են ինքնիշխանության մասին, բայց մենք հիմա բացարձակապես ինքնիշխան չենք։ Մեր փոխարեն ուրիշ պետություններն են որոշումներ կայացնում։
  • Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան, ու Մոսկվայում պրոադրբեջանական լոբբին կարողանա համոզել ռուսներին, որ հայերի հետ գործ ունենալն անիմաստ է, ու պետք է պայմանավորվել թուրքերի հետ։

  • Մարդկության պատմության մեջ չկա նման բան, որ պետության ղեկավարը ասի՝ իր պետության տարածքի չափի մասին իմացել է հանրագիտարանից։
  • Եթե չկուտակենք իրական ուժային պոտենցիալ ու չպայմանավորվենք մեր իրական դաշնակիցների հետ, Հայաստանի հետ լինելու է նույնը, ինչ Արցախի հետ։
  • Ֆրանսիան, ԱՄՆ-ը չընդունեցին, որ Արցախում եղել է էթնիկ զտում։ Քաղաքակիրթ աշխարհը, ինչպես 100, 150 տարի առաջ, հիմա էլ չի ուզում դա տեսնել, որովհետև շահ չունի մեզնից։ Մենք անհույս ենք․ այս նույն երեխայական մոտեցումներով՝ որ Ֆրանսիան, Անգլիան մեզ կպաշտպանեն, մենք մորթվեցինք 100 տարի, 150 տարի առաջ։
  • Ֆրանսիան մեզ տրամադրելու է 3 ռադար, որը կարելի է 15-20 րոպեում ոչնչացնել։ Սրանք Ֆրանսիայի կողմից ընդամենը խորհրդանշական՝ սիմվոլիկ քայլեր են, ժեստ, Ֆրանսիայի հայ համայնքը հանգստացնելու միջոց։ Այդ մասին, ի դեպ, գրել է ֆրանսիական «Le Mond» թերթը, ոչ թե մեր իշխանական քարոզիչները, որոնք դրա համար փող են ստանում։ Ֆրանսիական մամուլում ղարաբաղցիներին անվանվում են սեպարատիստներ, Արցախի էթնիկ զտումը՝ դրամա։
  • Տեսեք, թե ինչ գին վճարեց Ուկրաինայի ժողովուրդն այն բանի համար, որ դարձավ խաղաքարտ Ռուսաստան-Արևմուտք պատերազմում։ Այդ պատերազմում արդեն 500.000 ուկրաինացի է զոհվել։ Հիմա, երբ Արևմուտքի փողը պրծավ, հետ քաշվեցին, ուկրաինացիներն էլ պրծան։ Ուկրաինայում տղամարդ չի մնացել, արդեն կանանց են տանում պատերազմ… Սրա հետևանքները 50 տարի հետո էլ կզգան։
  • Փաշինյանը թատրոնով է հարցեր լուծում։ Երբ չես հասկանում՝ աշխարհն ինչպես է աշխատում, քեզ թվում է՝ ձևեր թափելով, թատրոն բեմադրելով՝ կհասնես ուզածիդ։ Այդ մարդու համար կարևոր է իշխանություն պահելը, այդ թատրոնում Հայաստանի ղեկավարի դեր խաղալը։
  • Սա հայ ժողովրդի ներկայացուցիչ չի։ Հայ ժողովրդի ներկայացուցիչն Արևմուտքի ղեկավարների հետ սեղան չի նստի, հարցեր չի քննարկի, նրանց հետ, ովքեր չեն ընդունում, որ Արցախում 120 000 մարդ էթնիկ զտման է ենթարկվել։ Դե թող մեր զոհված երեխաների, խոշտանգված զինվորների, տարեց մարդկանց՝ բահերով սպանությունների լուսանկարները հետը տանի, Արևմուտքում, Ֆրանսիայում ցույց տա՝ Եվրոպական խորհրդարաններում…

(Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը և ՔՊ-ականները 2019թ. ապրիլին՝ ԵԽԽՎ-ում, ապա հունիսին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ժնևյան գրասենյակում բացել էին  հայկական թավշյա հեղափոխության նկարների ցուցահանդեսը,- հեղ.):

Կարդացեք նաև

  • Այս իշխանություններն Արևմուտքի գործակալներն են, հլու-հնազանդ կատարում են նրանց ասածը։ Եվ այն, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանություններին համարում է դեմոկրատիայի փարոս, այս իշխանությունների մատուցած ծառայությունների գինն է։ 
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրեր առաջ մերժել է հրադադարի կոչերը՝ «առանց ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ պատանդների ազատ արձակման»։ Մեր ռազմագերիներն Ադրբեջանի բանտերում են, Փաշինյանը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր՝ «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար»: 

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Նեթանյահուն ասեր՝ Իսրայելից տեղահանված 120 000 հրեաների թեմայի հետ իրենք գործ չունեն, թող Ամերիկան գա ու պաշտպանի… Սա խելագարություն է։

  • Իսրայելին բառերով չեն կերակրում, տալիս են իրական հնարավորություններ՝ արաբներին հնձելու համար։

  • Գուցե մեր դիվանագետների փոխարեն շինարարները գնան, բանակցեն․ նրանց հաստատ չեն կարողանա խաբել։
  • Թող մի Ազգային ժողով կամ ավելի ճիշտ՝ ախոռ էլ ստեղծեն, ևս մեկը, ուր այնպիսի բառեր կասեն, որ բարձրաձայնելու չի, դրանից ոչինչ չի փոխվի։
  • Շատ շուտով թուրքերը Սյունիքը մեր ձեռքից կառնեն, Իրանի հետ կապը կկտրեն, ու բոլորս կգնանք Green Card կխաղանք, որ փախչենք այստեղիցԵրկու տարի առաջ ենք դեռևս ասել, որ Արցախը հանձնելով՝ այս ամենը չի կանգնելու։
  • Տավուշի մարզի գյուղերի բնակիչները, որոնք Փաշինյանը պատրաստվում է հանձնել, ո՞ւմ օգտին էին քվեարկել ընտրություններում։ Ես նրանց շատ հարգում եմ, բայց նրա՞նք չէին, որ ասում էին՝ Փաշինյանն ասֆալտ է փռել, դե թող այդ ասֆալտով վազեն Սադախլո…

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս