«Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար». Նիկոլ Փաշինյան

Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների խնդրին, որոնց հարցը մինչ օրս չեն կարողացել լուծել.

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինեն գերեվարվածների ընտանիքների նկատմամբ, և, որ պետությունն ինչ հնարավոր է, անում է:

«Բայց եկեք թույլ չտանք, որ մեր ցավերով մեզ ավելի ցավեցնեն: Թույլ  չտանք, որ մեր վերքերը մեզնով ավելի խորացնեն»,- շեշտեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930