Կատարվում է քննություն:
Խախտվել է Սահմանադրության 78֊րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։
Էրդողանը, հիշատակելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասել է, որ Իսրայելի վարչապետն իր անունը պատմության մեջ գրել է որպես «Գազայի դահիճ» և պատասխանատվության է ենթարկվելու օրենքի առաջ։
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: Այս մասին հայտնում են «Բազումք»-ից:
Նիստի օրակարգում են լինելու նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
F-16-ների մատակարարումն Ուկրաինա «արծաթե փամփուշտ չէ», որը հիմնովին կփոխի իրավիճակը մարտադաշտում, դրանց մատակարարման ժամկետներն անհայտ են և կախված են օդաչուների պատրաստության ժամկետներից, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նա կոչ է արել «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ նշանակելու մասին․
2019 թվականի նոյեմբերի 21-ին և նույն թվականի հուլիսի 9-ին վերը նշված երկու բնակարանները քննիչի կողմից վաճառվել են համապատասխանաբար՝ 49 մլն 500 հազար և 13 մլն 400 հազար ՀՀ դրամով: Դրանից հետո բնակարանների վաճառքից ստացված գումարները Վ. Մանուկյանը որպես ավանդ ներդրել է ՀՀ բանկերում»:
Թշնամու հետ ուժային հավասարակշռության այսպիսի խախտման պայմաններում ադրբեջանական զինուժը հայկական տարածքներից դուրս չի գա, ուստի պատրանքներին տուրք տալու փոխարեն, անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ ու դրանով առաջ շարժվել: Իր տոլեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Պատիվ ունեմ խմբակցությունից հայտնում են՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը առցանց հարթակում կպատասխանի քաղաքացիների հարցերից ընտրված 5-ին․
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Այս մասին հայտնու են ՀՀ ԱԳՆ-ից։
Խնդիրը բանակցային բովանդակության անմիջնորդ ռեժիմն է, որում Նիկոլ Փաշինյանը կարող է անկաշկանդ կնքել այնպիսի համաձայնություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք միջնորդների ներկայությամբ հնարավոր չի լինի։ Հատկապես այն արտահոսքից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անկեղծացել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներում միայն ինքն է պաշտպանում Արցախի շահերը, Նիկոլ Փաշինյանի համար երրորդ ականջը կարող է խնդրահարույց լինել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հերքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:
ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:
35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։
Լեհ փոխադրողները պատրաստվում են ցուրտ պայմաններում Ուկրաինայի հետ սահմանային անցումների երկար շրջափակման, նրանց համար ապաստանի համար տաք բեռնարկղեր են տեղադրվել։
«Ձմեռ է, էրեխեքս ոտաբոբիկ են: Տանը վերմակներով են նստում, որ չմրսեն: Մտածում էինք՝ գումարները ստանայինք, գոնե մի քանի հագուստ գնեինք: Շատ վատ վիճակ է: Հիմա տան համար 100.000 դրամ վարձ ենք վճարում: Մենք այդ գումարով կոմունալնե՞րը վճարենք, թե՞ սնունդ ու հագուստ առնենք: Շվարել-մնացել ենք»,- ցավով ասաց 6 երեխաների մայրը՝ հավելելով, որ նախարարությունից իրենց ամեն շաբաթ հայտնում են, որ գումարները շուտով փոխանցվելու են, սակայն այն իրենց այդպես էլ չի հասնում:
Լատվիան չի նախատեսում փակել բոլոր սահմանային անցակետերը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Վերջին շրջանում անօրինական միգրացիայի հոսքը նվազել է։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։
Ալիևի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից ադրբեջանցի զինծառայողների ամսական աշխատավարձերը կբարձրացվեն միջինը 20%-ով:
Քանի ունենք ժամանակ, քանի բանը բանից չի անցել, քանի կարող ենք բան փոխել, եկեք կանխենք, թե չէ, որ պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետևում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար….»։
«Չի կարող, չէ՞, Հայաստանի և Ռուսաստանի միջև լինեն քաղաքական խնդիրներ, քաղաքական երկխոսության բացակայություն մի շարք առանցքային ուղղություններով, սակայն խորը տնտեսական ու էներգետիկ ինտեգրացիա, արտոնություններ Հայաստանի համար։ Այս դեպքում կդժվարանամ ասել, թե խոսքը ոլորտային խնդիրների՞, թե՞ հենց քաղաքական խնդիրների մասին է, այնուամենայնիվ, չի բացառվում քաղաքական պատճառն այս ամենում»,- ասաց Լուկիանովը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելի վարչապետ Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»: