Ծառայություն՝ որը հարիր է միայն ոստիկանական ստորաբաժանումներին: Մինչդեռ «սատանան»,- բառն օգտագործվում է դրական իմաստով,- իրավունք չունի անգործ մնալու: Այլապես…:
Խոսքերի և երաժշտության հեղինակն է Գարիկ Պապոյանը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ ընդունել է 50 մլն 217.181 այցելու:
Վատ եղանակի պատճառով Սոչիի օդանավակայանը մի քանի ինքնաթիռ չի ընդունել, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը, որին նախկինում մեղադրում էին հակասեմականության մեջ, երկուշաբթի օրը Իսրայելում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
«Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Չնայած առաջին հայացքից երևացող բարձր տնտեսական աճերին, կառավարությունը ձախողել է տնտեսական քաղաքականությունը։ Բոլորովին էլ տնտեսագետ պետք չէ լինել, դա հասկանալու կամ դրանում համոզվելու համար։ Որ կառավարությունը տապալել է տնտեսական քաղաքականությունը, կարող է փաստել տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներին քիչ թե շատ տեղյակ ցանկացած մասնագետ։
Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներն առաջին անգամ օգտագործել են NOMAD սպեկտրոմետրը Եվրոպական տիեզերական գործակալության Trace Gas Orbiter-ի վրա՝ էլեկտրամագնիսական սպեկտրի տեսանելի մասում Մարսի մթնոլորտի կանաչ փայլը հայտնաբերելու համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ, համաձայն ռազմական Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության, ՀԱՄԱՍ խմբավորումը հանձնել է ևս 17 պատանդի:
Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է՝ որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Աշխատանքի մեջ ամենաբարդը հայացքն ստանալն է, երբ հայացքը ստացվեց, ամեն ինչ արդեն դյուրին է դառնում։ Ստվերները՝ հաստ ու բարակ թելակարից է ստանում։ «Դժվարը հայացքը ստանալն է։ Հենց հայացքն է, որ կտավը բնական է դարձնում»,- ասել է արվեստագետը։
Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատված և ասել, որ գործողությունը կշարունակվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 6.7 միլիարդ դոլար արտաքին պարտքով, պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը հասցրել է 11 միլիարդ դոլարի։
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
Սիրիական Sham FM լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող այլ օբյեկտների:
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդին հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը խոսելով այս մարդկանց հայրենիք վերադարձնելու իրատեսական քայլերից՝ կարծիք հայտնեց, որ նրանց հայրենիք կարող են վերադարձնել միայն քաղաքական որոշման արդյունքում։
Հայաստանը հայտնվել է Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում՝ դուրս մղելով Իսպանիային, ասվում է վիճակագրական տվյալների «ՌԻԱ Նովոստիի» ուսումնասիրության մեջ։
Ավագյանի խոսքով՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամները մեծ հույսեր են կապում նորաստեղծ կազմակերպության հետ, որն իրականացնում է կազմակերպչական զգալի աշխատանքներ, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պետության ավելի մեծ աջակցությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ հիվանդացել է թոքաբորբով: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։