Նոյեմբերի 16-ին Ավստրիայի նախագահին կծել էր Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուի շունը՝ Կոդրուցը, երբ ղեկավարները զբոսնելիս են եղել նախագահի աշխատակազմի շենքի բակում։ Վան դեր Բելենը փորձել է շոյել շանը, որին նրա մոտ է բերել Սանդուն, բայց Կոդրուցն անսպասելիորեն կծել է նրա ձեռքը։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար:
Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
Կատարվում է քննություն:
168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ բանակցությունները դեմ են առել «պատին» նաև միջնորդների կողմից վճռականության պակասի և պատասխանատվություն ստանձնելու ցանկության պակասի պատճառով։ Փորձագետի կարծիքով, բանակցային բոլոր հարթակներում համագործակցող կողմը հայկական կողմն է, և ստացվում է, որ նույնիսկ այս փուլում, երբ լուծվել են բանակցային գլխավոր խնդիրները, Բաքուն ունի դժգոհություններ և հրաժարվում է Արևմուտքում հանդիպումներից։
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Մարտունու շրջանային կազմակերպությունն օրերս հյուրընկալել էր կուսակցության՝ մայրաքաղաքի գործընկերներին: Հանդիպմանը ներկա էին՝ ինչպես Հանրապետական կուսակցության անդամներ, այնպես էլ՝ համակիրներ, որոնց մտահոգում էր հայկական Արցախի ճակատագիրն ու Հայաստանի անվտանգային խնդիրները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել վերոնշյալ որոշումը։
Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանին ու Մոլդովային ընդգրկել անվտանգ երկրների ցանկում։ Սա նշանակում է, որ Գերմանիան շատ ավելի հեշտ կհրաժարվի ապաստան տալ Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին և, հետևաբար, կկարողանա ավելի արագ արտաքսել նրանց։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի սինագոգի դռներն այրելու և դա նկարահանելու դեպքի առթիվ:
Հայաստանի այս իշխանությունը շատ վաղուց է փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը. փոխել է առնվազն այն պահից, երբ ստեղծվեց արևմտյան հարթակ կոչվածը, որի նպատակի մասին օրերս հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսում։
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան իշխանավորների՝ Արցախի հարցը փակված համարելու, Արցախի իշխանությունների գոյությունը որպես սպառնալիք դիտարկելու մասին հայտարարություններն են։
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) մի շարք ներկայացուցիչների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:
Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունեց «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը։
Հարվածող «Նիսանի» 27-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Սենատի հաստատած օրենքը, որը ժամանակավոր ֆինանսավորում է նախատեսում դաշնային կառավարության համար։
Անգամ Ադրբեջանն է ընդունում, որ Փաշինյանը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որից իրենք նաև շահել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են իրենց գործողությունները լեգիտիմացնում:
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ պետք է ձգտել Արցախից տեղահանված հայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Նշենք, որ երեկ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։
ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են մարդու աչքի փոխպատվաստման առաջին դեպքը, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը:
Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ։ Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ Այն ներկայացնում ենք հակիրճ.
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։ Այս մասին գրել է New York Times-ը։