Կորեական ավտոարտադրողները 2016 թ․-ից ի վեր մի քանի անգամ մեքենաները հետ են կանչել արգելակման համակարգի և հրդեհի վտանգի պատճառով։
«Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է Lazarus հանցավոր կիբեռխմբի՝ լեգիտիմ ԾԱ-ի կիրառմամբ նոր արշավ, որը թիրախավորում է կազմակերպություններն աշխարհով մեկ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հստակայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական ընտրանին կրեց 5-րդ պարտությունը: Նախորդ 6 խաղերում Հայաստանի հավաքականը միայն մեկ ոչ-ոքի ունի գրանցեց և ոչ մի հաղթանակ:
Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշում Հայաստանի Հանրապետության վրա. Հայաստանը դուրս հանելով ՀԱՊԿ-ից և որևէ այլ անվտանգային համակարգի մաս չդարձնելով՝ նա մեր պետությունը թողնում է մերկ վիճակում։
Շարունակվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը։ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից հետո կուսակցության անդամների հանդիպումների շարքը Վայոց ձորի մարզում էր՝ հերթական հանդիպումը Եղեգնաձորի բնակիչների հետ։ Խնդիրները՝ շատ, թեմաները՝ տարաբնույթ, բայց մարդկանց ամենամտահոգող հարցը մնում էր անվտանգությունը, երկրում ստեղծված վիճակը:
BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք Գիտության և գործարարության օրեր համաժողովի վերաբերյալ։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
#SUTNikol-ի արկածախնդրությունն ու բերած արհավիրքները. Էդգար Ղազարյանը զգուշացնում է
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի մեր խորհրդանիշները վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նվիրյալ զինվորականները, ԱԺ նախագահը, նաև մեր հայորդիները»։
Նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։
Ըստ տեղեկության՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի միջանցքով անցել է 433 հազար 430 տարանցիկ բեռնատար: Այդ տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին ճանապարհօգտագործման վճար է տվել 49 հազար 280 բեռնատար, իսկ բյուջե մուտքագրված գումարը կազմել է 17,2 մլն լարի։
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան֊Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։
Առանց խափանման միջոցի:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նոյեմբերի 17-ին կատարված ստուգմամբ պարզվեց, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման:
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, նոյեմբերի 21-ի ժամը 19:50-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
«Բա ժողովրդի վարչապետին հարի՞ր է հարյուրավոր ոստիկաններով շրջելը։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հասկանում է՝ իր իշխանությունը պահում է ոստիկանության միջոցով, դրա համար էլ նրանց բյուջեն այդ ծավալով ավելացնում է»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը։
Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները:
Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Կատարվում է քննություն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։
Ես հասկանում եմ բառի ու բառերիս արժեքը, և հստակ էի նշել, որ ֆինանսների նախարարության առաջին 9 ամսվա հաշվետվության հիման վրա է կատարողականը 55 տոկոս։ Անցնող ամսվա ընթացքում աննշան է եղել փոփոխությունը։ Ելույթումս կապիտալ ծախսերի թերության առումով նշել էի մի քանի ոլորտ, մասնավորապես՝ այս տարի պաշտպանության նախարարությունը մեծ քարոզչությամբ ու հասարակությանը մոլորեցնելով ազդարարել էր, որ ՀՀ Զինված ուժերը 2024 թվականին ունենալու են նոր հանդերձանք։ Աշխարհն էլ փուլ գա, մինչև տարվա վերջ այդ ծրագիրը չեն կարող իրականացնել, հետևաբար՝ էլի կատարողականը մնալու է թերի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Հայաստանում միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ոլորտում սպասվում են բարեփոխումներ։ Կառավարության կողմից հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը ենթադրում է հիմնարար փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ ոլորտում չկա որևէ ուղղություն, որ նախագծով փոփոխություններ նախատեսված չլինեն։