Նոյեմբերի 13-ի ժամը 23.34-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 30-ամյա երիտասարդը հայտնել էր, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ապա գողացել են «Ինֆինիտի» մակնիշի մեքենան:
Ըստ շտաբի տվյալների՝ շաբաթվա ընթացքում ապաքինվել է COVID-ով վարակված 54 797 մարդ, ինչը 37,9 %-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատությամբ: Հիվանդությունից մահացել է 90 մարդ։
Մասնագետը նշեց, որ բոլոր ժամանակներում ակնաբուժական ամենատարածված հիվանդությունն են կատարակտը և գլաուկոման: Ըստ նրա՝ մանկական տարիքում առավել շատ հանդիպում են կարճատեսության խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել ուղղակի հեռուն կամ մոտիկը ավելի վատ տեսնելու իրավիճակի, այսպես ասած «ծույլ աչքի» համախտանիշի, որն, իհարկե, ենթակա է բուժման:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչու՞ էր ՌԴ-ն և ՀԱՊկ-ն Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ։
Սենոր Հասրթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երանի այն անհատներին, որոնք ապրել և ապրում են հանուն պատվի:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Բլինքենի զանգերը Երևան և Բաքու նպատակ ունեն վերականգնել Վաշինգտոնի դերը բանակցային գործընթացում, որի առաջին խոչընդոտը Բաքվի դժգոհությունն է Վաշինգտոնի հայտարարություններից։
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Օրեր առաջ 168.am-ը հրապարակումներ էր ներկայացրել ՀԽՍՀ Կենտկոմի երկարամյա առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի՝ 1991թ. փաստավավերագրող Ռուբեն Գևորգյանցին տված ծավալուն հարցազրույցի առանձին հատվածների վերաբերյալ:
Ընկերությունը նշում է, որ այդ ընթացքում վթարային աշխատանքներ են կատարվելու, և հրապարակել է այն հասցեները, որտեղ դադարեցվելու է ջրամատակարարումը։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով լրագրողների պաշտպանության կոմիտեն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դաշնակիցներին պետք է ընտրել՝ առաջնորդվելով նախկին փորձով ու նրանով, թե որքանով են այդ հարաբերությունները ձեռնտու մեզ: Իսկ ներկա իշխանությունների գործողություններն ուղիղ սպառնալիք են հայոց պետականությանը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 12 ամսով երկարաձգել անցյալ տարվանից ԵՄ-ում գործող արտակարգ միջոցառումները էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ: Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին են:
Հրամանագրի համաձայն՝ Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների միջև Զինվորական անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրից։
«Հայաստանում կա մի շրջանակ, որը ծառայողական մեքենայի համար պատրաստ է ուրանալ ամեն ինչ։ Ուրացում է՝ ապրած կյանքի։ Վստահ եմ, որ իրենք իրենց հայելու մեջ նայելով՝ ամաչում են։ Ասում են, որ 1991 թվականին են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա Արցախի նկատմամբ իրենց դավաճանական քայլերը քողարկելու մեջ պետք է դիտարկել, դավաճանության մեղքը գցում են Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը կապ չունի Արցախի հետ»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով՝ Վահագն Խաչատուրյանն Արցախի մասին իր նախկին ասածները հիշելով՝ այսօր պետք է հրաժարական տար։
Երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։
Ադրբեջանում փոխվում է պարտադիր զինվորական ծառայության տարիքային շեմը երկրի ԶՈւ զինծառայողների և երկարաժամկետ զինվորական ծառայության զինծառայողների, սպաների և խաղաղ ժամանակներում ծառայող զինծառայողների համար։
Հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022 հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը։
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի այդ, տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր էլ Օ’Բրայանն է (ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օգնականն է) խոսել Հայաստանով Միջին Ասիայից, Ադրբեջանից եկող բեռների համար դեպի Նախիջևան ու Թուրքիա ճանապարհ բացելու անհրաժեշտության մասին։
Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխոնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է նոյեմբերի 28-ին գումարված Թուրքիայի արտահանողների խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Կատարվում է քննություն:
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:
«Եթե միջազգային հարաբերությունների կոնցեպտների պրիզմայով նայենք, բացատրությունը, որ մեր նպատակը խաղաղությունն է, հակագիտական է՝ մեկ շատ պարզ պատճառով. որպեսզի ձգտես խաղաղության, պետք է ունենաս համապատասխան գործիքակազմ և ռազմավարություն: Խաղաղությունն օդից չի ընկնում»: