Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է զլմ-ների հաղորդագրությունները, որ հաջորդ տարի Գերմանիան կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ 4 միլիարդ եվրոյից հասցնելով 8 միլիարդ եվրոյի․
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Գազայից տարհանված 120 ռուսաստանցիներով թռել է Մոսկվա
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարբեր ներկայացուցիչներ այս օրերին մարզերում հանդիպումներ են ունենում տեղի բնակչության, ինչպես նաև կուսակցության մարզային կառույցների անդամների հետ: Գեղարքունիքի մարզում առաջին կանգառը Սևանի ՀՀԿ շրջանային կազմակերպությունն էր:
Փաշինյանի ենթակայության տակ գտնվող «քաղհասարակություն» կոչվածը, որի շատ անդամներ այսօր իշխանության վերին էշելոնում են, և նախկինում անգամ Մաշտոցի պուրակի ճմրթված տերևի համար էին միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ու դեսպանատների առջև ցույցեր ու պիկետներ անում, ոմանք՝ նույնիսկ հորիզոնական դիրքով, այսօր ձկան նման լուռ են, որ երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի փոխնախագահն անազատության մեջ է Նիկոլ Փաշինյանի կամքով… Խոսելու համար…
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Դե, մի գենոֆոնդ պրծավ գնաց, մեզանից խլեցին տարան, վիրավոր թողեցին, դարդ ու ցավ թողեցին, դե սա էլ մի ուրիշ տեսակի աղետ կանեն։ «Խաղաղության խաչմերուկը» այդ նույն կինոյի երկրորդ սերիան է լինելու։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ աշխատող 23 հացաբուլկեղենի արտադրամասերից վերջինը դադարեցրել է գործունեությունը Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնել է ՊՀԾ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է պատժամիջոցներ մտցնել Իլյա Մեդվեդևի՝ Ռուսաստանի նախկին նախագահ և Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի որդու դեմ, տեղեկացրել է The Guardian թերթը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է։
Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) վարչապետի պաշտոնում հաստատել է Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին բացատրել է, որ ԱՄՆ-ի տեսանկյունից՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան սխալ կլինի, և տեւական խաղաղության միակ ճանապարհը մնում է «երկու պետություն» բանաձեւը՝ իսրայելական և պաղեստինյան։ Այս մասին Բայդենը հայտարարել է մամուլի ասուլիսում։
Չնայած ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ Շվեյցարիան շարունակում է կատարել իր պարտավորությունները Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ, որոնք բխում են 2009 թվականի իր մանդատից՝ ներկայացնելով ռուսական շահերը Վրաստանում և հակառակը։ Այդ մասին ասված է Շվեյցարիայի Սենատի Կառավարման հանձնաժողովի հրապարակված զեկույցում։
acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում։
Արևմտյան պետությունները մտադիր էին բորբոքել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։
Ռուսաստանը և Ադրբեջանը մինչև 2023 թվականի վերջ պետք է համաձայնագիր ստորագրեն՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու մի հատվածի կառուցման մասին՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակներում։ Այս մասին «Տրանսպորտի շաբաթ» ֆորումի լիագումար նիստում ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
Պատմական շենք-հուշարձանը, սակայն, ամեն վայրկյան կարող է փլուզվել․ այն երկու երկրաշարժ է տեսել՝ 1926 և 1988 թվականներին, անվտանգ չէ անցորդների ու լուսանկարվող հյուրերի համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նշենք, որ օրենք դառնալու և գործողության մեջ մտնլու համար օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:
Եգիպտոսն ընդգծում է Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:
Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Եվրամիության որևէ այլ երկրի զինվոր Հայաստան չի՛ գալու, քանի որ այդ երկրների համար Հայաստանը ռազմավարական մակարդակի կարևորություն չունի. այդ երկրները Հայաստանին օգնելու մասին կխոսեն, Հայաստանի հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի Ռուսաստանին՝ որպես դաշնակից, այդ դաշնակցին չեզոքացնելուց հետո նրանք կհեռանան Հայաստանից՝ տեղում թողնելով դատարկություն, որն անմիջապես կլցնի Թուրքիան՝ իր ռազմական ներկայությամբ։
Քանդուքարափ արած երկրի «պատմական բյուջեն» էսօր քննարկեցին, հորով-մորով արեցին։ Տպավորիչ ա չէ՞ հնչում․ հա, նոր մի քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից պաթոսվեց ու հպարտացավ, թե «2018-ից հետո ՀՀ պետական բյուջեն կրկնապատկվել է»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 17-ին կմեկնի Գերմանիա։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այցի ընթացքում սպասվում է Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։