Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի:
Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, և չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի լարախաղաց և հարափոփոխ քաղաքականությունը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկվել և դիտարկվում է: Իսկ հարգանքը քաղաքական աշխարհում կարևոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր և վստահության հարց, և ինչպես ասացի՝ ոչ մեկը չի վստահում նրան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ արևմտյան մեկ այլ երկիր որևէ զինամթերք կամ մարդուժ չի ուղարկելու Հայաստան: