Խոսակցությունները, թե հիմնադրամներից արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել Արցախի պաշտոնյաներին, կամ պետությունը գնել է որոշ պաշտոնյաների գույքը, Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ որակեց կեղծ տեղեկություններ:
Հանգամանքները պարզվում են:
«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան. Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է»,- ասել է Պեսկովը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել դատապարտությամբ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զոհերի մեծ թվի առիթով և հայտարարել, որ անհրաժեշտ է ավելին անել՝ «պաղեստինցի խաղաղ բնակիչներին վնասը նվազագույնի հասցնելու համար», հաղորդում է BBC-ն։
ՄԱԿ-ը պատրաստ է զգալիորեն մեծացնել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների քանակը, սակայն դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ անցակետերի բացում։
Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ եթե իսրայելական ռազմարշավը Գազայում երկարաձգվի, ապա դա նախ կարող է ավելի լայնածավալ ռազմական հակամարտություն առաջացնել Մերձավոր Արեւելքում և կարող է թուլացնել ամերիկյան դիրքերը։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների հումանիտար խնդիր»։
«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ, հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը․
Եթե դուք դիտում եք այս հարցազրույցը, ես բանտարկված եմ. Նարեկ Մալյան
Ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել աջակցությունն Ուկրաինային։
Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը չի հիշատակել նրա մահվան 85 տարելիցին՝ նոյեմբերի 10-ին անցկացված ուրբաթօրյա քարոզում:
Ղարիբաշվիլին նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը՝ հաշվի առնելով տարծաշրջանի երկու երկրների հետ իրենց բարեկամական հարաբերությունները ևայս հարցում չեզոքություն պահպանելու ցանկությունը։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուս պատմաբան Ալեքսանդր Չուբարյանի դեմ։ Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը։
Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան – Ալիև -Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։
Մոլդովայի ընդդիմադիր սոցիալիստների կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ խոշոր ազգային բողոքի ցույցերը լավագույն գործիքն են Մոլդովայի իշխանությունների դեմ պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հայրապետյանը:
Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
Ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում քաղաքացիները նախնական քննարկումների արդյունքում պատասխանը եղել է, որ չեն զրկվելու աջակցության ծրագրերից։ Այս մասին Արցախի հանրային հեռոստաընկերության հետ հարցազրույցում ասաց պետնախարար Արթուր Հարությունյանը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվի փրկել Իսրայելը, և այն «անշուշտ կընկնի»։
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտը նախագիծ է, որը տարբեր մեդիաների օգտագործմամբ վիզուալիզացնելով տեքստեր, ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որն արժեհամակարգային նշանակություն ունի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ:
Գերմանացի քաղաքական գործիչ Սառա Վագենկնեխտը, ով վերջերս հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին, ասել է, որ ուկրաինացի փախստականները երբեմն չարաշահում են իրենց տրամադրվող արտոնությունները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարող եք գալ ու ինքներդ տեսնել, թե հիմա ինչ վիճակում ենք ապրում՝ առանց խոհանոց, առանց պարկետ, տաք ջուրն էլ ես եմ դրել: Հատակն ամբողջությամբ բետոն է, պատերն էլ՝ քայքայված: Ոչ մի բան չկա տանը: Անգամ սեղան չունենք, որ երեխաները նստեն ու դասերը սովորեն: Տանտերն այստեղ ջարդված մահճակալներ ուներ, մատրասներն էլ ամբողջությամբ քայքայված են»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը՝ նշելով, որ վերջին պատերազմից հետո Հադրութում թողած տունն ու ունեցվածքը կորցնելուց հետո էլ որևէ փոխհատուցում դեռևս չի ստացել:
Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամն իր հաղորդագրության մեջ ասել էր, որ Ամմանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հորդանանին 1,2 միլիարդ դոլար հատկացնելու տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար:
Իգոր Կ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Հունգարիան պատրաստ է մինչև տարեվերջ դիմել ԵՄ դատարան՝ Բուլղարիայի կողմից ռուսական գազի տարանցման համար վճարների բարձրացման պատճառով, եթե Եվրահանձնաժողովը գործընթաց չսկսի Սոֆիայի դեմ համայնքային կանոնները խախտելու համար և համոզի նրան ժամանակավորապես չեղարկել այդ որոշումը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան։
Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։
«Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցին և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- ասել է նա։
Լահորում փակվել են դպրոցները, հասարակական զբոսայգիները, հանրախանութները և գրասենյակները այն բանից հետո, երբ օդի որակի ինդեքսը հասել է 400-ի։ Դա համարվում է օդի աղտոտվածության «վտանգավոր» մակարդակ։