ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում:
Դեկտեմբերի 1-ին կառավարության կայքում հրապարակվեցՆիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվում էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր այժմյան իշխանությունների, ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետև թե՛ բերման ենթարկող ոստիկանները, և թե՛ այստեղ՝ բաժանմունքում, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք, թե ինչի համար ենք մենք բերման ենթարկվում: Փորձեցին հաստատել, որ դա անձը հաստատելու, անձը պարզելու համար էր, որը անհեթեթություն է, որովհետև մենք պատրաստ էինք ներկայանալ դեռևս Հանրապետության հրապարակում: Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրդային էր: Մենք որևէ բան չէինք անում, ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- Ոստիկանության կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:
Ավշարի համայնքապետարանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կոչ անում երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին:
Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է Շիրակի մարզում գտնվող Պաշտպանության նախարարությանն ամրացված հատուկ նշանակության թվով 5 հողամասերը, որոնցից երկուսը՝ զորանոցային տարածքներ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և Արման Սահակյանին՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման համար։
Նրանք շարունակում են հավատարիմ մնալ իրենց տարօրինակ վարքագծին ՝ անզիջում իրենց անվճռականության մեջ, անկոտրում կասկածների մեջ՝ համառորեն հոսելով հոսքի հետ, անսասան են անկայունության ժամանակ և հզորագույնն են անզորության մեջ։
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Աբսուրդի քրոնիկոնը» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով իր ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքին:
Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Կայքի հետաքննության համաձայն, պարզվում է՝ այդ օրը, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները 20-ամյա Էդուարդ Սպերցյանի, ով հանդես է գալիս ռուսական «Կրասնոդար»ի կազմում:
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը» երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 17 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։ Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։ Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին եւ նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։ Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձեւերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։ ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է։ #հողատու
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի:
«Այս հայտարարությունը ես եմ գրել, հիմա կարդում եմ ու խնդրում եմ, որպեսզի այն չաղավաղվի։ Առաջինը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում եմ՝ ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ կարդալով իր գրած հայտարարարության տեքստը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմադաշտում։
«Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում պատասխանելու Ալիևի ստորացումներին». բողոքի ակցիա
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էկոնոմիկայի նախարարի տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում «քաղաքական հայացքների նկարագրի» պահանջն ընդհանուր առմամբ օրինական է այնքանով, որքանով «Հանրային ծառայության մասին» մասին ՀՀ օրենքում 21.01.2020 թվականին կատարված փոփոխությամբ նախարարների տեղակալների պաշտոնը դարձել է պետական քաղաքական պաշտոն:
Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո, նախարարությունում փնտրում են նրան արժանի տեղակալի:
Ընդդիմության միասնական թեկնածուի անվան հրապարակումը հոգեխանգարմունքի մեջ գցեց առանց այդ էլ հոգեպես խանգարված օտարերկրյա գրծակալական ցանցի ներկայացուցիչներին, որոնք իրենց հոտած գլուխները հանեցին արդեն 20 օրից ավել թաքնված բնից:
Մահերը, 2019 թվականին ավելացել են շուրջ 2%-ով, ընդորում ի հաշիվ այնպիսի պատճառների որոնց դեմ պայքարն եղել է ամենագովազդվածներից մեկը, օրինակ չարորակ նորագոյացություններից՝ 4,4%-ով։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց, հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու:
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները օգնել են գտնել եւ տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին:
Հովհաննես Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Դեկտեմբերի 3-ին «Մոսկվիչի» 14-ամյա ուղևոր Արեն Ուզունյանը, գիտակցության չգալով, մահացել է: