Բաժիններ՝

Սևազգեստ դիմակավորված անձիք բերվել են Ռազմական ակադեմիայից. Yerevan.today

Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան, գրում է Yerevan.today-ը:

Կայքի հետաքննության համաձայն, պարզվում է՝ այդ օրը, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից: Նրանք 4-րդ և 5-րդ կուսի կուրսանտներ են, իսկ թե ի՞նչ հանգամանքներում և ում ցուցումով, կամ թույլտվությամբ են նրանք լքել ակադեմիայի տարածքը (խախտել զինվորական կանոնակարգը), ի՞նչ իրավունքով են ՊՆ ռեսուրսը ներգրավվել ոստիկանական գործողություններում, քաղաքական չեզոքության փաստացի խախտմամբ, հասարակական անվտանգության բացակայության պայմաններում՝ սա դեռ կպարզենք առաջիկայում:

Ստացվում է՝ բանակի փաստացի զինվորական ծառայողներ, ապագա սպայական կազմը այսօր լկտիաբար ներմուծվել է ոստիկանական շարքեր, որպեսզի կորսված հողերի ու անհետ կորած զինծառայողների համար անցկացվող ցուցարարներին ջարդով ցրի: ՊՆ-ի տեղեկատվական վերլուծական վարչության պետ Գևորգ Ալթունյանին, մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Արցախում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս