Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ լուսանկարում պատկերված ոստիկանը մի քանի անգամ հարվածել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մի երիտասարդի։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա Լիգայի 15-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ:
Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ռեժիսորը բոլոր կետերի համադրությամբ գալիս է այն եզրակացության, որ գործող իշխանություններն ուզում էին պատերազմում պարտվել. «Երբ պատերազմի մեջ ես ու չես համախմբում քո ամբողջ պոտենցիալը, եթե քո գեներալիտետին չես թողնում մասնակցել օպերացիաներին, երբ դաշնակիցներիդ հետ հարաբերությունները խզում ես, երբ երրորդ օրը քո ԳՇ պետն ասում է՝ հաղթելու հնարավորություն չունենք… առհասարակ, ամբողջ այս 2.5 տարվա պատմությունից պարզ երևում էր, որ այս իշխանությունը գնում է պարտության: Իհարկե, այն ժամանակ մտածում էի, որ տգետ են, իսկ հիմա հասկանում եմ, որ և՛ տգետ են, և՛ տանում էին պարտության, այսինքն՝ դավաճան են»:
Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանից Ղրղըզստան է արտահանվել Lime Tech ընկերության արտադրած տերմինալները FINCA բանկի համար։ Դրանց վրա այսուհետ աշխատելու է Earlyone-ի՝ հաճախորդների հոսքերի կառավարման համակարգը։
Բուն զորակոչը՝ համալրումը, տեղի է ունենալու փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի եւս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ):
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Կարեն Միրոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ես չգիտեմ, թե ընդդիմությունն էլ ի՞նչ լեզվով բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հայրենիքն ամեն օր պակասում է։ Եթե կան մարդիկ, որոնք այնքան տգետ են, որ մտածում են, թե Արցախի խնդիրն ավարտվեց, էլ խնդիր չունենք անվտանգության, սխալվում են, որովհետև մենք խնդիր չունեինք, երբ մեր սահմանն անցնում էր Հորադիզով, իսկ հիմա իսկապես ունենք անվտանգության խնդիր, հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որ Փաշինյանը փափուկ բարձ դնի մարդկանց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Դատական նիստ Գառնիկ Իսագուլյանի գործով. Ուղիղ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայտարարությանը, որով նա 2021 թվականն «Արցախի տարի» է հռչակել:
Ռուսաստանի մոտավորապես տասը մարտանավեր, հակաօդային պաշտպանության «Տոր» եւ «Պանցիր» համակարգեր են գործի դրվել Սիրիայի Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային բազայի պաշտպանության գծով վարժանքների ժամանակ:
Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:
Քաշաթաղցիները տեղահանվելուց հետո մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ մասնավորապես Սյունիքի, Վայքի, Արարատի բնակավայրերում:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը կարևորագույն իրադարձություններից մեկն է անվանել ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբով:
«Նման իրավիճակում մնում է ենթադրել, որ ադրբեջանցի մարդասպանները առանց ՀՀ իրավասու մարմինների գիտության, ինքնուրույն բացել են քրեակատարողական հիմնարկի դռները, նստել ինքնաթիռն ու Երևանից մեկնել Բաքու, ասել է թե՝ ինքնուրույն «արտահանձնվել» են Ադրբեջանին»:
«Ռուս սահմանապահներն ինձ ասացին, որ պետք է թուրքին կանչեմ, իրենք գան, մտնեն տուն, իրենց հետ նոր ես մտնեմ, հիմա այդ վիճակն է։ Մարզպետն ասել է, որ տան եղած ամբողջ դակումենտները վերցնեմ ինձ հետ, թարգմանեմ, որպեսզի ներկայացնեն ռուսական բանակի ներկայացուցչին կամ չգիտեմ՝ ում։ Մոտեցել, տվել եմ այդ զինվորներից մեկին, որ փոխանցեն իրենց գլխավորին, ինձ ասել է՝ դու կտաս։ Դե, համայնքի ղեկավարը զանգահարեց, ռուս սահմանապահներից եկան, ԱԱԾ ներկայացուցիչներից, ինձ ասացին, որ շենքին ձեռք չտամ, թողնեմ այդպես կանգուն մնա, մինչև տեսնենք՝ հարցն ինչպես է լուծվելու, եթե չլուծվի, ուրեմն՝ կմնա թշնամուն։ Ռուս պալկովնիկն ինձ ասում է՝ դիմում գրի Կառավարությանը կամ Վլադիմիր Պուտինին ու ասա, թե վիճակն ինչ է, որ եկել են, քեզ քո տանից հանում են։
Արցախի տնազուրկ քաղաքացիների ընդհանուր հաշվառված թիվը 20 հազար 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք):
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է տեսաուղերձ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և միասնական քայլերի կոչով:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանն իր սանձազերծած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝ «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։
«Կկարողանա՞ք կանխատեսել, թե ինչպես կխաղա ձեր մրցակիցը, կախված է նրանից: Կան խաղացողներ, որոնց միջոցով հեշտ է տեսնել: Կան խաղացողներ, որոնց գործողությունները դժվար է կանխատեսել: Եվ կա Մեսսին: Անհնար է նրան «կարդալ»: Քչերն ունեն գնդակի հետ վարվելու նույն հմտությունները, ինչպես նա:
«Սյունեցիներն առյուծ ժողովուրդ են: Սյունիքի ողնաշարն ուժեղ է, սյունեցիները քաջ, անվախ ժողովուրդ են, չեն կարող ծնկի բերել: Հասարակ, ազնիվ, պետականամետ մարդիկ են, նվիրված ազգին և պետությանը ծառայում են: Մենք էլ մեր ժողովրդի խոնարհ ծառան ենք, ծառայում ենք՝ ոնց պետք է: Էս իշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որ էն եղածը, ինչ մենք պահում ենք, հանձնեն թշնամուն: Միանշանակ հավատացնում եմ, որ իրենց նման ինչքան էլ լինեն, հազարներն էլ լինեն՝ չեն կարող: Այստեղ բոլորն էլ առյուծ, արծիվ մարդիկ են, 100 հազարն էլ մարզում են»,- ասաց Փարամազյանը: