Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել Լա լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:2):
Լոնդոնի ICE սակարանում 2021 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը սակարկությունների ընթացքում 1,1 տոկոսով իջնում է՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 47,72 դոլար, վկայում են Երեւանի ժամանակով 08:53-ի տվյալներով սակարկությունների արդյունքները:
Տարբեր օգտվողների և տարբեր բյուջեների համար ամենահետաքրքիր տարբերակները:
«Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է 25 հազար զինվոր լինել շրջափակման մեջ, թող ռազմագետները դրա բացատրությունը տան: Բայց եթե մենք հասել ենք այն վիճակին, որ մենք հողերը կորցնում ենք, պարտվում ենք, և մեր գերխնդիրն էր՝ զինվորներին փրկել, ապա այդ համաձայնագրի առաջին կետը պետք է սկսվեր նախ՝ գերիների վերադարձով, դիերի դուրսբերմամբ: Եթե հասել էինք այն իրավիճակին, որ պարտվել էինք, գոնե պատվով պարտվեինք: Եթե մեխը դնում ենք, որ կյանքեր են փրկել, բա անհետ կորածների կյանքն ինչո՞ւ չփրկեցինք: Եթե այդպես լիներ, այդ համաձայնագիրն ու տրված բացատրությունն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, բայց եթե փրկում ենք կյանքեր ու որոշ կյանքերի մասին մոռանում ենք, ես համարում եմ, որ մենք դավաճանում ենք այդ տղերքին»:
«Մեծ տղաս ժամկետային զինծառայող է, Արցախում է այս պահին, մյուս երեխաներս անչափահաս են՝ 16-ից մինչև 4 տարեկան են, ունեմ ևս 4 աղջիկ ու 3 տղա: Այս պահին կա հագուստի, սնունդի անհրաժեշտություն: Կարելի է ասել՝ օդի մեջ ենք հիմա, արդեն տան վարձ են ուզում, բայց գումար չունեմ: Մինչև մայիս ամիսն ինձ ժամանակ են տվել, տանտերը Ռուսաստանում է, գալու է, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարվաճառցի Մարիամ Օհանյանը:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել:
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը չի զբաղվում այդ հարցով: 168.am-ի հետ զրույցում ասաց վարչության պետ Նորայր Յոլչյանը՝ անդրադառնալով Արցախում ծառայություն իրականացնող զինվորների համար վրանային զորանոցների, քնապարկերի խնդրի լուծմանը:
Ջո Բայդենը, որն իրեն հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններտ հաղթող, ոտնաթաթի աննշան կոտրվածքներ է ստացել իր շներից մեկի հետ խաղալիս:
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ: «Հատկապես վերջին մեկ տարում իր ելույթներում Էրդողանն ավելի սուր և անթաքույց հայտնում էր իր հակահայկական դիրքորոշումը, որին լծված էին՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես թուրքական քարոզչությունն արտերկրում, ընդգրկված էին ադրբեջանական տեռորիստական կազմակերպություններ, որոնցից մեկը հենց մեր քթի տակ է՝ […]
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնի մասին:
Երևանի ավագանու նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը հայտնեցին, որ ավագանու ուղերձի նախագիծ են մշակել, որի հիմքում է գործող իշխանության անցնցում հեռացումը, ինչը վերաբերելու է նաև ավագանուն: Առաջարկվել էր հայտարարության քննարկման համար արտահերթ նիստ հրավիրել: Այսօր 168.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նախագիծը մշակված և ներկայացված է: Հայտարարությունն ի սկզբանե ստորագրել էին միայն այն ներկայացնողները: Մեր հարցին, թե ավագանու այլ անդամներ միացե՞լ են, «Լույս» խմբակցության ավագանու անդամը պատասխանեց, որ դեռևս արձագանք չկա:
Նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
ԱՄՆ-ում սեզոնային «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է անցյալ տարվա ռեկորդից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փաստաբան Լուսինե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատական համակարգի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպմանը, նշեց, որ հատկապես այս օրերին նման հանդիպումները դիտարկում է ճնշում դատական համակարգի նկատմամբ:
«Զինապարտության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում են զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը։
168.am-ի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է աշխատավարձ վճարել այն աշխատակիցներին, որոնք արցախյան պատերազմում ներգրավված էին մոբ ուժերում՝ ՄՈԲ զինծառայողներին։
Չնայած համաճարակին և դատարկ տրիբունաներին, Եվրոպայում ֆուտբոլը ընթանում է ըստ ժամանակացույցի:
«Ես, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը համատեղ դիմում էինք ներկայացրել Վարչական դատարան, որով վիճարկում էինք կառավարության կողմից հայտարարված ռազմական դրություն հայտարարելու որոշման մի շարք կետերի իրավաչափությունը: Առաջին մասով մենք վիճարկում էինք քննադատության արգելքը, մյուս կետով՝ հավաքների ազատության առհասարակ արգելումը: Վարչական դատարանը թույլ է տալիս կասեցնել իրավական ակտի գործողությունը մինչև դատաքննության ավարտը, և Վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության, ինչպես նաև քննադատական խոսքի արգելքին վերաբերող կետերը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի նշված որոշմանը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ համաձայնագրի արդյունքում Կապանի օդանավակայանը, որը գրեթե պատրաստ էր շահագործման, հայտնվել է լուրջ վտանգի առաջ։
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Արցախ՝ Քաշաթաղ՝ Աղավնոյի (Զաբուխ) անցակետ։ 30.11.2020 թ․՝ 18:00։ Վերջին հայը լքում է Բերձորը։ Կադրի վերջում երևում է Աղավնոյի («Աիմավան») սրբոց Նահատակաց եկեղեցին (20-րդ դարավերջ)»։
«Երկար սպասված զանգը ստացա Կարմիր Խաչից. Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:
«Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել»: