ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրանը 48 մարդու է մեղադրում ԱՄՆ-ի գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը նրանց մասնակցության պատճառով:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն է կատարվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն դիտարկում է Կուբան այն պետությունների ցանկ ներառելու հնարավորությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, օժանդակում են միջազգային ահաբեկչական խմբավորումներին:
«Կարող է գնալ ներքին պարտքի թողարկման, որը ԿԲ-ն կգնի և կապահովի լրացուցիչ լիկվիդայնություն։ Այո՛, Կառավարությունը գնալու է այդ ճանապահով։ Այս կառավարությունը որպեսզի կարողանա իր ռեյտինգը կարգի բերել, գնալու է ամբոխահաճո քայլերի և մեր վիճակն ավելի է ծանրացնելու»,- ասաց Վարդան Արամյանը։
Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է պատերազմում վիրավորում ստացած Աբովյան և Առինջ համայքների զինծառայողների հետ, այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջը։
«Ցախավելներ պատրաստող ընկերությունում եմ աշխատում: Ցախերը մշակում եմ, կապում: Հիմա էլ որ սեզոնը փակվել է, աշխատավարձ շատ քիչ եմ ստանում՝ 20-30.000 դրամ: Մի ցախավել սարքելու դիմաց տալիս են 20 դրամ: 100 հատ կապում եմ, որ 2000 դրամ ստանամ: Այս պահին աշխատանքը քչացել է, քանի որ ձյուն է, չեն կարողանում դաշտ մտնել ու քաղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհին՝ նշելով, որ հիմնականում հագուստի, սննդի կարիք կա:
Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հովհաննես Ղազարյանը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն:
Հանդիպումը տևել է 20 րոպե, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանն այլ թեկնածու չի առաջադրելու, Մարուքյանը մերժել է հուշագիր ստորագրելու առաջարկը։
«Արցախի ապագայի համար կարևոր են լինելու թե ՀՀ ներքին զարգացումները, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ, կարևոր են լինելու նաև ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Ղարաբաղի շուրջ, Արևմուտքի որոշումները Ղարաբաղի ուղղությամբ և ԵԱՀԿ ՄԽ գործընթացի ապագայի վերաբերյալ, ԱՄՆ նոր նախագահության աշխատանքը Ռուսաստանի, հետևաբար՝ տարածաշրջանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից և նախանշելով գալիք տարվա անելիքներն ու հնարավոր զարգացումները։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը գալիք տոներին ընդառաջ իր շնորհավորանքներն է հղել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե թշնամու քարոզչությունը ձեզ իր գործակալների միջոցով համոզում ա, որ Արցախյան հարցը փակ ա, էլ Հայաստանից տղաներ չեն զոհվի, ու առհասարակ հողերը ադրբեջանական էին ու լավ ա, որ հանձնեցինք, հիմա հանգիստ կապրենք, հարևանություն կանենք, ապա միայն մի խորհուրդ ունեմ՝ պատրաստվեք հաջորդ պատերազմին»։
Բրիտանիայում դեկտեմբերի 31-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ուկրաինայի գրողների միությունը հրաժարվել է հրատարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք, ըստ իրենց, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ:
«Ոստիկանության ծառայողի, քննիչի, դատախազության աշխատակցի, առհասարակ ուսադիր կրող յուրաքանչյուր անձի համար պատիվն ու արժանապատվությունը, որ ձեռք են բերում ողջ կյանքի ընթացքում, վեր են ամեն ինչից, նույնիսկ՝ կյանքից: Եվ իրենց համար խոր ցավ պիտի լինի յուրաքանչյուր դավաճանական քայլ՝ անկախ նրանից՝ ում կողմից դա կլինի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) Վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել, տեղեկացնում է Կառավարության կայքը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նամակէ հղել երկրի նախարարների կաբինետ՝ երկրաշարժից տուժած հարեւան Խորվաթիային օգնություն ցույց տալու համար 1 միլիոն եվրո տրամադրելու խնդրանքով:
Եմենի Ադեն քաղաքում պայթյուն է որոտացել կառավարական պալատի մոտ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է անում պատերազմով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել ճանապարհային ոստիկանություն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
««Քարահունջ» ՀԷԿ-ի տնօրենի հաղորդմամբ, թշնամին այսօր գնացել է «Քարահունջ» ՀԷԿ-ի տարածք ու աշխատողներին ասել է, որպեսզի վաղվանից աշխատողները չգնան, քանի որ այն իրենց տարածքն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քարահունջ վարչական համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը։
2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում վերականգնվել է կարևոր նշանակության մի քանի պատմամշակութային հուշարձան:
«Այն, որ Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաև մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատի, մարդիկ չեն ուզում աշխատեն, չեն ուզում գործ անեն, չգիտեմ՝ ինչ են ուզում անեն, այս հարցն էլի գցում են հետին պլան»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին:
Հանդիպման ընթացքում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ։ Հայկական կողմը կրկին զիջողի դերում է։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մոսկվայից հեռախոսով Փաշինյանից հետ համաձայնեցրել է ՀՀ նոր սահմանները։