Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում վարորդներին հորդորել է գիշերն ու առավոտյան զգոն լինել ճանապարհներին։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պլանավորում են նրա համար այլընտրանքային «առցանց երդմնակալություն» անցկացնել այն օրը, երբ երդում կտա երկրի նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը:
Իշխանությունները՝ և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում, մեծ անելիքներ ունեն՝ փաստագրելու, փաթեթավորելու Ադրբեջանի կողմից հասցված վնասները. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է:
Հայ հնագետները մտավախություն ունեն, որ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Տիգրանակերտում իրենց կատարած աշխատանքը ադրբեջանական կողմը կփորձի նսեմացնել, իսկ ջրատարը աղվանական համարել՝ խեղաթյուրելով պատմությունը:
Արգենտինայի պատկան մարմինները թույլատրել են երկրում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:
Նրա խոսքով՝ հայ ազգը ստրկացել է, դարձել է ժողովուրդ. «Ընդ որում՝ դա ավելի վաղ է սկսվել: Նախկինների կողմից դա ամենամեծ աղետն էր, որ արեցին այս երկրի հետ. փողով առնում էին մարդկանց: Նրանք կարողանում են առնել անտաղանդ, անբան մարդկանց, որովհետև եթե մարդը տաղանդավոր է, չի համաձայնում: Մնում են անճար, անբան, անտաղանդները: Այդ մարդկանց քաղաքականության մեջ օգտագործում են: Բան չի փոխվել: Իմիջիայլոց, ով այդ վիժվածքի հետ Եռաբլուր էր գնում, հենց այդ մասսան է 5000 դրամ վերցնողը: Վաղը կգա ուրիշ իշխանություն, կապ չունի՝ ով, օրինակ՝ Էրդողանը, կտա լիրայով, էլի կվերցնեն»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում լրագրող Թագուհի Ասլանյանը դատական նիստերից մանրամասներ է ներկայացրել։
18-ամյա Վիգեն Խաչատրյանի ստեղծած TakeAR-ը զբաղվում է AR (Augmented Reality) տեխնոլոգիայի հիմքով աշխատող հավելվածների պատրաստմամբ: AR տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները) և մեր միջավայրը համալրել թվային կոմպոնենտներով (3D մոդել, 2D անիմացիա, աուդիո, վիդեո):
«1.3 բալոնը 3500 դրամի լցնում եմ, 120 կիլոմետր եմ քշում. ահավոր վիճակ է: Դադարել են նաև ՀԴՄ տրամադրել: Պատկերացնո՞ւմ եք, ՀԴՄ չեն տալիս, որ այդքան թանկացրել են, բա որ տան՝ ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Ռոման» իր առջև հստակ խնդիր է դնում վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Մինչ այժմ Պաուլո Ֆոնսեկայի թիմը հաջողությամբ հաղթահարում է դա: Հռոմեացիները ակտիվում 24 միավորով աղյուսակի չորրորդ հորիզոնականում են, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող իրենց ապահով զգալ: «Նապոլին», «Սասուոլոն», «Ատալանտան» և «Լացիոն», որոնք աղյուսակի ներքևում են, ակնհայտորեն ի վիճակի են մրցել «գայլերի» հետ:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին:
Տեննանտի մահվան հանգամանքերը դեռ չեն նշվում:
Արցախի 70 տոկոսը և ավելին Ադրբեջանին հանձնելու՝ կապիտուլյացիայի ակտի ստրագրումից հետո, շարունակվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը՝ արդեն Հայաստանից, իսկ հայկական դիրքերի հանձնումը, մասնավորապես Սյունիքի մարզից 13 գյուղի ռազմական նշանակություն ունեցող դիրքերի հանձնումն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարում է սահմանազատման ցավոտ գործընթաց, որը, ըստ նրա, բխում է Հայաստանի անվտանգության շահերից։ Սյունիքում մեզ համար կարևորագույն […]
Չինաստանի Ցինհայ երկրամասում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին:
Տաթև Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ, տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից:
Էկվադորի գիտնականները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարատեսակներ, դրանցից մեկը կարող է ազդել երկրում հիվանդությունների թվի աճի վրա, սակայն դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն հիմնամանրէի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
2020 թվականին շատ էին կինոպրեմիերաները՝ չնայած կորոնավիրուսի պատճառով շատ ֆիլմերի աշխատանքներ դադարեցին։
Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել են 1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3%-ով։
Սա Երասխի հարցը չէ, նման հարցեր կան ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով: Իսկ նման հարցերը հնարավոր է լուծել միայն միջպետական հանձնաժողովի միջոցով դեմարկացիայի գործընթացի արդյունքում: Իսկ հիմա ՀՀ հատվածում շփման գծի փոփոխությունը գտնում եմ խիստ վտանգավոր, եթե նման քայլեր ձեռնարկեն: Կարծում եմ` չեն անի: Ի վերջո, չմոռանանք, որ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներ են, որոնք եղել են:
«Կյանքից հեռացել է Հայաստանի ֆուտբոլի պատմության փառահեղ էջերը կերտած լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Նա հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտություն ողջ հայության համար»:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնալու համար Պիչիչիի գավաթին արժանանալու մասին:
Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո օպերային թատրոնի արտիստները համերգային ծրագրով տոն կնվիրեն երաժշտասերներին:
Դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի միջև: