Բաժիններ՝

ՀՖՖ-ն սկսել է բանակցությունները Էդուարդ Սպերցյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները 20-ամյա Էդուարդ Սպերցյանի, ով հանդես է գալիս ռուսական «Կրասնոդար»ի կազմում:

«Դրսից անդադար ֆուտբոլիստների ներգրավվել հնարավոր չէ և մենք առաջին հերթին նպատակասլաց պետք պատրաստենք մեր սերունդը: Այս շրջանում հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ աշխատանքն իրոք արդյունավետ ստացվեց, քանի որ նրանք իրենց լուման ունեցան Ազգերի լիգայի ենթախմբում գրանցած հաղթանակում: Ինչ կապված է նոր ֆուտբոլիստների հետ, ապա կա ցուցակ և մենք աշխատանք տանում ենք նրանց հավաքական հրավիրվելու ուղղությամբ»,-պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահը շեշետեց, որ ինքն անձամբ է խոսել մի քանի ֆուտբոլիստի հետ` մասնավորապես Էդուարդ Սպերցյանի հետ և պայմանավորվածություն կա հաջորդ տարվա մեկնարկին անցնել առարկայական բանակցությունների: Մելիքբեկյանի խոսքով` ամեն ինչ կապված է նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ընտրության հետ, քանի որ իսպանացի մասնագետը մեծ ուշադրություն է դարձնում նաև Հայաստանի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031