2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այդ դատավարությունը, ըստ էության, ավարտվեց։ Եվ այն ավարտվեց ինչ-որ տեղ տրամաբանական, բայց նաև՝ անսպասելի վերջաբանով. դատավորը Ռ. Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը։
«Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել սոցիալական ցանցում ՝ նշելով, որ միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։
«Հողատու Նիկոլը հայտնի է միայն իր ստախոսությամբ, մուտիտներով ու կռուտիտներով։ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ միջազգային հանրությունը սատարում է հայկական կողմերի դիրքորոշումը, դրա վառ ապացույցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են, որից հողատու Նիկոլը Ալիևի հետ միասին հրաժարվեց»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։
«Նայեք Գլխավոր շտաբի պետի ուղերձը, ԳՇ պետը իրավիճակի հետ կապված հստակ գնահատական տվել է։ ԳՇ պետը ներկայացնում է ողջ զինվորականության տեսակետը, կոլեգիալ կարծիքն առկա իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ ամենը և շարունակել է դիվանագիտական բոլոր խողովակներով պատերազմ հրահրել, այստեղ դուք տրաբանությո՞ւն եք փնտրում։ Կա հնարավոր երկու տարբերակ. կամ մենք գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ, և հարց է, այն ավարտել են, թե դեռ դրա մեջ ենք»,- Ազատության հրապարակում «Նիկոլ հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը։
Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը:
Կոտայքի բնակիչները երթով գալիս են Ազատության հրապարակ․ ՈՒՂԻՂ
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ անավարտ առաքելություն ունի հայ ժողովրդի ու Վերամիավորված Հայաստանի Հանրապետության առջև։ Նա ասպարեզում մնացել է իր հռչակած հայեցակարգի կենսունակությունն ապացուցելու նվազագույն հնարավորությունն օգտագործելու համար։
Այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել, որ հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանը ճանաչելու է Արցախի անկախությունը. այս մասին հայտնել է Mediaport Տելեգրամի ալիքի աղբյուրը։
Սիրելի քաղաքացիներ, Աբովյան համայնքի ավագանու կազմը միանալով բազում ՀՀ քաղաքացիների պահանջին՝ անվստահություն է հայտնում ներկայիս կառավարության գործունեությանն ու մասնավորապես ՀՀ վարչապետի աշխատանքին: Ներկայիս իշխանությունը կորցրել է իր հնարավորությունը՝ կայուն պետություն կառուցելու առումով և օր առաջ պիտի հեռանա:
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։
Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։
Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները:
Կոտայքի մարզի բնակիչները երթով շարժվում են Ազատության հրապարակ՝ մասնակցելու հայրենիքի փրկության հանրահավաքին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա, դու հա՛մ անբարոյական ես, հա՛մ տխմար, հա՛մ դավաճան։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին:
Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ 02․12․2020 կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում ԱՆ փոխնախարարներ Լ․Նանուշյանի և Ա․Ավանեսյանի կողմից ՄԻԱՎ-ի օրենքի փոփոխությունների վերաբերյալ տրամադրված հիմնավորումների և տեղեկատվության գերակշիռ մեծամասնությունը կեղծ է, մանիպուլյատիվ, չունի որևէ մասնագիտական հիմնավորում։ Օրենքի փոփոխման հրատապությունը չի բխում երկրի շահերից և բացարձակ կապ չունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման հետ։
Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։
Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավել հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։
Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։