«Պետականության կորստի վտանգի ռիսկը կա, ուղղակի չափազանցված է, բայց պետականությանը չպետք է նայել՝ որպես մի բանի, որ կամ 100 տոկոս կա, կամ չկա, այլ դա ուղղակիորեն կապված է պետական ինստիտուտների և քաղաքական համակարգի կայացվածության և ամրության հետ, և հետևաբար՝ «Կուսակցությունների մասին» օրենքը և կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումները, որոնք այլ օրենքներով են սահմանվում, առանցքային կարևորություն ունեն հենց այդ տեսակետից՝ ունենալու ավելի կայացած քաղաքական համակարգ, որտեղ քաղաքական ուժերն ավելի անկախ կլինեն բիզնեսից, գաղափարապես ամուր, ներքին ժողովրդավարության հատկանիշներով օժտված և ներկայացուցչական»։
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը:
Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ …
Նիկոլ Փաշինյանին դեղահաբեր տանելու համար Հայկ Մամիջանյանին բերման են ենթարկել. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։
Այս շաբաթ ևս Հայաստանում կորոնավիրուսի վարակման օրական դեպքերի թիվը շարունակում է հատել է 1000-ի սահմանը: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք: Սա, սակայն, չի խանգարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շրջաբերական գրությամբ դիմել մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք…»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով:
Հեռուստամեկնաբան Քրիստինե Մելքոնյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմում թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար ընդունելության թեստի ձևանմուշը, որում, ի թիվս այլ հարցերի՝ մրցույթի մասնակցից պահանջվում է՝ «Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ»:
«Ես, լինելով երեք պատերազմի մասնակից, իմ տեսակով ասպետ եմ և Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել ինձ վրա, դա չի ստացվելու»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրեց կալանավորման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում։ Որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է և հետևանք է վարչապետի այն սադրանքների, որ ինչի՞ են դատավորները այդ գործով քիչ մարդկանց կալանավորում։ Երբ որ երկրի ղեկավարի մակարդակով նման արտահայտություններ են արվում դատարանը փորձում է «ավելորդ գլխացավանքի» մեջ չընկնել, ինչը, կարծում եմ, եղավ այսօր։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման և աննախադեպ պատերազմի աղետալի հետևանքներով:
«Պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ մեր պետության ղեկավար կոչեցյալը, չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը. երբ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու, չգիտեին՝ ինչ է պատերազմը, կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, բարձր զինվորական կոչումներ էին ստացել և նշանակվել հավասարազոր պաշտոնների, բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին: Երբ սկսում է հերոսների կոչում շնորհել մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,- նշեց նա՝ շեշտելով, որ պետություն գոյություն ունի, կա չկայացած իշխանություն:
«Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից։ Ընդդիմությունն իր օրակարգն ունի, կարող է իր թեկնածուին առաջադրել։ Մենք երկրի շահն ու կայունությունը դիտարկելով՝ գտնում ենք, որ ՀՀ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Պետք է պահել մեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է կայունություն ու ապահովություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
65-ամյա Ելենա Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ ՀՀ-ում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք իրենց համար կարևոր է, որպեսզի լսեն, հասկանան, թե ինչ են ուզում։ Իսկ ընդդիմադիրները, ըստ պատգամավորի, միայն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ պատերազմից հետո նվազել է պետական ապարատների նկատմամբ վստահությունը: Հետպատերազմական քաղաքական զարգացումների վերաբերյալ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը ՀՀ-ում 1.000 հեռախոսային հարցում են իրականացրել ու կազմել «Բումերանգ» հաշվետվությունը:
Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` Հայաստանում տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը:
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:
Հայաստանի Հանրապետության գործող իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը լրջագույն մարտահրավերների առջև կանգնեցրեց մեր երկիրը։ Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կրթական համակարգը ցնցված էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների փոփոխության այն դրույթից, ըստ որի՝ բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչեւ 5 տարի ժամկետով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է եւ այդպես շարունակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ քաղաքացիները «ձեռնպահ մնան հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից», հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն, կտուգանվեն եւ այլն։ Իսկ երեկոյան գործի անցավ։
Դրանով հանդերձ, Վազգեն Մանուկյանը դեռ դժվարին ճանապարհ ունի անցնելու՝ համախմբելու քաղաքական դաշտը իր թեկնածության շուրջ։ Նախ, նա պետք է ներկայացնի հանրությանը սեփական հակաճգնաժամային տեսլականը, և այն պետք է լինի իրատեսական և համոզիչ, և հասարակությունը պետք է դրա մեջ տեսնի իրեն տանջող հարցերի լուծումները։
Նոյեմբերի 14-ին տեղեկացանք, որ ձերբակալվել է ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման, և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հանցակազմով:
Առավել հաջող անցավ զանգելանյան օպերացիան, որի հրամանատարն էր Յուրի Խաչատուրովը։