«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Դավաճան» բառը խարան է ցանկացած մարդու, առավել ևս ու առաջին հերթին՝ քաղաքական գործչի համար։ Այդ խարանին չարժանանալու համար բոլոր առողջ մարդիկ փորձում են գործել ու ապրել այնպես, որպեսզի հանրությունը որևէ պարագայում նման գնահատական չհնչեցնի։ Բայց պարզվում է նաև, որ «դավաճանը» ոչ միայն ուղղակի վատ բառ է, այլ նաև թանկ, չափազանց թանկ պիտակ, որից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել զոհել 5000 մարդու կյանք և շուրջ 10.000 քառակուսի կիլոմետր տարածք։ Պատրաստ է եղել և զոհել է։ Դա վտանգավոր, չափազանց վտանգավոր պատրաստակամություն է, քանի որ, եթե որևէ մեկը, այդ թվում ու առաջին հերթին՝ երկրի ղեկավարը պատրաստ է հանուն որևէ բանի զոհել գեթ մեկ մարդու կյանք, նշանակում է, որ նա կարող է զոհել ամեն ինչ։