Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Իրանի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի նկատմամբ առաջանորդվել բազմակողմանի մոտեցմամբ

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում: Համապատասխան հայտարարությունը նա արել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է դեկտեմբերի 3-ի երեկոյան:

Դեմոկրատը նշել է, որ Վաշինգտոնն իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների համատեքստում պետք է աշխատի «Եվրոպայի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (երկրների հետ) մերձավոր հարաբերությունների» վերականգնման վրա: «Մասամբ դա պայմանավորված է այն բանով, որպեսզի Եվրոպային մեր կողմը վերադարձնելու հնարավորություն ստանանք»,- նշել է Բայդենը:

«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ միջուկային զենք ստանա»,- նշել է դեմոկրատը՝ քննադատության ենթարկելով Միացյալ Նահանգների գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը Թեհրանի նկատմամբ: «Սակայն ես հաստատ գիտեմ. մենք չենք կարող դրան հասնել միայնակ: Ուստիեւ այն հարցերը լուծեիս, որոնք վերաբերում են ոչ միայն Իրանին, այլեւ Ռուսաստանին, Չինաստանին եւ մի շարք այլ երկրների, մենք պետք է լինենք (երկրների) ավելի խոշոր խմբի մասնակիցներ»,- եզրափակել է Բայդենը:

Ավելի վաղ դեմոկրատն արտահայտվել այն բանի օգտին, որպեսզի աշխատեն Միացյալ Նահանգներին վերադարձնել իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի խոսքով՝ Թեհրանի միջուկային մշակումները վերահսկող համաձայնագիրը «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն միջոցն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս