Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ եւ մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։
Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արցախի մասին մի բառ անգամ չասեցիր։
Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը:
«2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրային խորհրդի անդամների՝ օրերս կայացած հանդիպումը բավական բուռն է անցել: Հանդիպմանը Հանրային խորհրդի 44 անդամներից մասնակցել է 14-ը, ներկաների հիմնական մասը խոսել է կառավարության ձախողումների եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:
«Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։ Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլեւ ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային եւ կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։
«GALLUP International association»-ի հարցումները՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. ՈւՂԻՂ
Ի՞նչն է պատճառը, որ #դավաճան_նիկոլը որևէ կերպ չի պատասխանում ալիևյան ստորացումներին: Ի՞նչն է կաշկանդում պատասխանելուն: Իմ համոզմամբ միայն մեկ բան կարող է դրա պատճառը լինել. Արցախը ծախելու դիմաց նիկոլի ստացած փողի ապացույցը, որն Ալիևը կարող է հրապարակել, եթե ստոր Նիկոլը փորձի պատասխանել իր հասցեին ալիևյան վիրավորանքին:
Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում քննարկման ներկայացվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Վերջինում տեղ գտած այն դրույթը, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով, մամուլում շահարկումների տեղիք տվեց։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին, որ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեի՝ օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծում մնացել է հիշատակումը սոցիալական ցանցերը պատասխանատվությունից ազատելու մասին:
Ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ – արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692-ի:
Միաժամանակ խորհուրդ է տրվում տերեւաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Այսօր ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։
եկտեմբերի 3-ին, ժամը 23։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։
Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է: