ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեության հետ կապված քննադատություններին և խոսակցություններին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:
Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ևս վայր է դնելու պատգամավորական մանդատը և գնալու է գործադիրում աշխատելու:
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:
«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»,- նշեց Մարությանը:
Մադրիդի «Ռեալը» կօգնի թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին հաղթահարել նախորդ մրցաշրջանում իր առջև ծառացած դժվարությունները:
Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
«Պետությունը զավթել» բառը շատ սիրող, դրանից գեոպոլիտիկ հոգեցնցման մեջ ընկնող գործակալական ցանցն էլ չի նկատում՝ ինչպես է ինքը զավթել այս պետությունը ու ընդդիմության պայքարը դարձրել «զավթիչների» դեմ պայքար՝ սրբազան ու անզիջում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև բացահայտ տարաձայնություններ չեն եղել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղինակել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ մեր ամենօրյա գործողություններով մենք աղտոտում ենք շրջակա միջավայրը: Բոլորիս էլ ծանոթ են օդում պարող տոպրակի, հատակին գլորվող պլաստմասե շշերի և Բաբելոնյան աշտարակի հետ մրցող աղբակույտերի տեսարանները, որոնք վերջին տարիներին դարձել են մեր գեղեցիկ երկրի անպակաս մասը։
Պետդեպի զեկույցը Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ այնքան դրական ու կողմանակալ ներկայացվեց, որ որոշեցի մի քանի կետ առանձնացնել, թե ինչ է Պետդեպը աառաջարկում Հայաստանին առավել լավ միջավայր ձևավորելու համար։ Նպատակս այն է, որ հանրությանը օբյեկտիվ պատկերացում կազմի զեկույցի բովանդակության մասին։
ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»:
«Պարո՛ն Վաղարշյան, եթե չընտրվեք ՍԴ դատավոր, հանկարծ քաղաքականությամբ չզբաղվեք»
«Սահմանադրական դատարանի որոշ մեկնաբանություններ սահմանադրական բոլոլայի էֆեկտ են առաջացնում». Արթուր Վաղարշյան
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետդեպի զեկույցը Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ այնքան դրական ու կողմանակալ ներկայացվեց, որ որոշեցի մի քանի կետ առանձնացնել, թե ինչ է Պետդեպը աառաջարկում Հայաստանին առավել լավ միջավայր ձևավորելու համար։ Նպատակս այն է, որ հանրությանը օբյեկտիվ պատկերացում կազմի զեկույցի բովանդակության մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների:
Նոր ուսումնական տարվա սկզբին՝ հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր` «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ:
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բուհ չընդունված կամ բարձր բալեր հավաքած, բայց իրենց նախընտրած բուհը, բաժինը չընդունված դիմորդների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին Վարչական դատարան ներկայացրած երկու հայցերից միայն մեկն է վարույթ ընդունվել:
«Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում» բաժնում ընդհանուր դրույթներով խոսվում են տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Սակայն չկա որևէ ձևակերպում Հայաստանի Հանրապետության և/կամ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական սպառնալիքի և մարտական գործողությունների ժամանակ միասնական տեղեկատվական գործողությունների իրականացման կարևոր առաջնահերթության մասին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.25-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
Հզոր պայթյուն է որոտացել Գոլանի բարձունքներում, որը գտնվում է սիրիա-իսրայելական սահմանի շրջանում:
Համերգից գոյացած ողջ հասույթը՝ 10,500,000 ՀՀ դրամը, կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում պայթյունի հետևանքով վնասված հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը:
Այսօր Ազգային ժողովը քննարկում և ավելի ուշ քվեարկելու է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին։ Քննարկումներն ու քվեարկությունները, իհարկե, ձևականություններ են, քանի որ խորհրդարանը վավերացնելու է այն որոշումները, որոնք կայացվել են ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: