
Պայթյուն է որոտացել Գոլանի բարձունքներում

Հզոր պայթյուն է որոտացել Գոլանի բարձունքներում, որը գտնվում է սիրիա-իսրայելական սահմանի շրջանում: Այդ մասին հաղորդել է NNA լիբանանյան ազգային գործակալությունը:
«Մարջայունի օկրուգի (Հարավային Լիբանան) մի քանի բնակավայրերի բնակիչներ ուժեղ պայթյունի ձայն են լսել: Բռնազավթված Գոլանի բարձունքների կողմից ծուխ է բարձրանում»,-գրում է գործակալությունը: Գոլանի բարձունքների շրջանը Իսրայելի, Սիրիայի եւ Լիբանանի սահմանների հատման վայր է: Այս շրջանը համարվում է բարձր լարվածության տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: