Բաժիններ՝

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով և կարժենա մոտ 35 մլն դոլար. Մարության

Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, ինչի կայանալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:

Մարությանը շեշտեց, որ կատարվել են հաշվարկներ, և նոր կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 մլն ԱՄՆ դոլար: Մարությանը հայտնեց՝ Կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է տրամադրել այդ գումարը մետրոյի նոր կայարանի կառուցման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս