Արսեն Թորոսյանն Արցախում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ողջունելի են բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգի զարգացմանը, հասանելիությանն ու մատչելիությանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցությունը` բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով:

Նշենք, որ նախարարը Արցախ է մեկնել Հայաստանի կառավարության կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը մասնակցելու համար:

Հանդիպման ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս