4 կանաչ քայլ, որ կարող է անել յուրաքանչյուրը
Ասում են, եթե ցանկանում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզնից։
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ մեր ամենօրյա գործողություններով մենք աղտոտում ենք շրջակա միջավայրը: Բոլորիս էլ ծանոթ են օդում պարող տոպրակի, հատակին գլորվող պլաստմասե շշերի և Բաբելոնյան աշտարակի հետ մրցող աղբակույտերի տեսարանները, որոնք վերջին տարիներին դարձել են մեր գեղեցիկ երկրի անպակաս մասը։
Եվ քանի դեռ մենք չենք ընդունում այն փաստը, որ շրջակա միջավայրի պահպանումը յուրաքանչյուրիս պարտականությունն է, մեր հասարակության մեջ աղբը հատակին նետելը և բնությանը վնաս հասցնելը այդպես էլ կշարունակվի նորմալ ընկալվել։
Իրականում շատ բան պետք չէ էկո քաղաքացի լինելու համար: Պարզապես մի քանի առօրյա գործողություն, և Դուք արդեն իսկ շատ մեծ ներդրում կունենաք բնության պահպանման մեջ:
Այսպիսով մենք պատրաստել ենք այն պարզ քայլերի ցանկը, որ կարող է անել յուրաքանչյուրը՝ կանաչ ապագա կառուցելու համար։
Քայլ 1. Բազմակի օգտագործման տոպրակների և տարաների օգտագործում
Պլաստիկ շշերի և տոպրակների լայն կիրառումն այսօր հանգեցրել է ամբողջ աշխարհում բնապահպանական խնդիրների առաջացմանը, քանի որ վերջիններս, քայքայվելով մոտ 500 տարվա ընթացքում, առաջացնում են կայուն աղտոտվածություն։
Որպես լուծում կարող ենք առաջարկել շատ երկրներում տարածում գտած բազմակի օգտագործման տոպրակներն ու ապակե տարրաները։ Հայաստանում նման ապրանքներ կարող եք գտնել Becotex կազմակերպության կայքում, որտեղ կա ընտրության լայն հնարավորություն։
Էկոլոգիապես ավելի մաքուր լինելուց բացի՝ այդ տոպրակները կարող են Ձեզ գումար խնայել։ Հաշվի առնելով, որ 1 պոլիէթիլենային տոպրակն այժմ արժի 10 դրամ, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 100 դրամ, Ձեր ընտանիքի ծախսը տարեկան կտրվածքով կդառնա 10,000-ից մինչև 100,000 դրամ:
Այսպիսով հաջորդ անգամ խանութ գնալիս Ձեզ հետ վերցրեք կտորից տոպրակ, և իմացեք, որ դա մեծ քայլ է դեպի կանաչ ապագա։
Քայլ 2․ Անցում սիգարետից այլընտրանքի
Գաղտնիք չէ, որ սիգարետը համարվում է օդի աղտոտման ամենատարածված և վտանգավոր գործոններից մեկը։ Այն այրում է ծխախոտն ու սիգարետի թուղթը, որի արդյունքում արտանետվում են վնասակար քիմիական նյութեր՝ աղտոտելով օդը, որը շնչում են նույն տարածքում գտնվողները։
Վերջին տարիներին սիգարետի այլընտանքները`որոնք աշխատում են առանց այրման, լայն տարածում են գտել ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։ Նման ապրանքներից է օրինակ՝ ծխախոտի տաքացման համակարգը, որը այրելու փոխարեն տաքացնում է ծխախոտը մինչև 350°C (սիգարետի այրվող ծայր` 800-900°C է), ինչի արդյունքում էլ նվազում է երկրորդային ծխի վտանգը շրջապատի համար:
Քայլ 3. Ջրի օգտագործումը նորմայի սահմաններում
Իրականում, ջուրն այս մոլորակի ամենակարևոր և ամենակենսական բաղադրիչներից մեկն է: Եվ այսօր այս թանկարժեք ռեսուրսը նույնպես վտանգված է:
Կենցաղային ջրի չափից շատ օգտագործումը հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որոնք առաջին հայացքից ակնհայտ չեն։ Դրանցից առաջնայինն այս պահին մեր ջրային պաշարները նվազումն է, ինչը նշանակում է քաղցրահամ ջրի կարևորագույն աղբյուրների կտրուկ կրճատում։
Այս խնդրի համար կան շատ պարզ լուծումներ։ Խորհուրդ ենք տալիս, օրինակ,ատամները լվանալիս փակել ծորակը, թեյ պատրաստելիս աշխատեք եռացնել այնքան ջուր, որքան հարկավոր է և վերջապես, լվացքի մեքենան օգտագործեք միայն ամբողջական բեռնվածության դեպքում:
Քայլ 4. Անցում էկո տրանսպորտին
Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց, որն աշխատում է բենզինով կամ գազով, լուրջ վնաս է հասնցում շրջակա միջավայրին։ Ուստի, խորհուրդ է տրվում կարճ տարածության համար չօգտագործել ավտոմեքենա կամ հասարակական տրանսպորտ, այլ քայլել կամ գնալ հեծանիվով։
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ օր օրի ստեղծվում են նոր հարմարանքներ էկո քաղաքացի դառնալու համար։ Կան շրջակա միջավայրի համար անվնաս բազմաթիվ փոխադրամիջոցներ, ինչպիսիք են էլեկտրական ավտոմեքենաները, հեծանիվները, սկուտերները և այլն։
Ծանո՞թ եք Միմո կամ YerevanRide հայկական հավելվածներին, որ հեծանիվների ու սկուտերների վարձույթ են առաջարկում ։ Հավելվածի միջոցով դուք կարող եք տեսնել ձեր մոտակայքում գտնվող հասանելի հեծանիվները և մատչելի գնով օգտագործել դրանք։
Հիշեք, որ վերոնշյալ քայլերը գուցե և թվում են Ձեզ համար աննշան, սակայն երկարաժամկետ հեռանկարում հսկա թռիչք են ամբողջ մարդկության համար։