Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խոսակցություններին, ըստ որի՝ իր դատավոր եղած ժամանակ բազմիցս կաշառք է վերցրել:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայում եմ ԱԺ նիստը: Տպավորությունս այն է, որ իշխող ուժը (կամ գուցե նրա մի մասը) անկեղծ չէ, միանշանակ անկեղծ չէ: Եթե կարճ, ապա ձեր սիրո թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն ընտրովի է և այս կոնտեքստում ես չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը պաշտոնապես հերքում է այն խոսակցությունները, որ իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված՝ իշխանությունների հետ եղել է պայմանավորվածություն առ այն, որ կհամաձայնի՝ առաջադրեն իր թեկնածությունը միայն այն ժամանակ, երբ կընտրեն ՍԴ նախագահ:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:
«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ում:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:
«Եթե ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրումը հակասահմանադրական է՝ ինչո՞ւ էիք ուզում հանդիպել նրան». Միքայել Զոլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեկնածության քվեարկությանը
Հանրապետությունում նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա:
«Ինչպե՞ս եք վերաբերում դատարանները շրջափակելու մասին կոչին. այս հարցը ձեզ չեմ տա. գիտեմ պատասխանը»․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի հասկանում, թե իշխանություններն ինչու են թերահավատորեն վերաբերվում ԲՀԿ-ի՝ մեծ հանրահավաք անցկացնելուն:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար Սահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ:
«Եթե լինելու է փոփոխություն, ապա այդ նույն ճակատագիրն ինձ սպասելու էր նաև Վճռաբեկ դատարանում». Խունդկարյանը` ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու մասին
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 341-րդ կմ-ին «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ ճամփեզրի վաճառակետին. վաճառակետում գտնվող 36-ամյա Ռադիկ Թորոսյանը մահացել է, իսկ 33-ամյա քաղաքացին, «Մերսեդես Բենց Սպրինտերի» 36-ամյա վարորդը, «ԲՄՎ 316-ի» 31-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունն զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում:
Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) իշխանությունները, որի բնակչությունը շուրջ 390 հազար է, մի քանի շրջանների բնակիչներին կարգադրել են տարահանվել «Սալլի» արեւադարձային մրրիկի մոտենալու պատճառով, որն ավելի վաղ առաջացել է Ատլանտյան օվկիանոսում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքով՝ այն ամենը, ինչ հայտարարում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կապված իր և իր թիմակիցների դեմ իշխանությունների կողմից միտումնավոր հարուցված քրեական գործերին, իրականություն է և կասկածից վեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» և «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներում չարաշահումներ բացահայտելու մասին:
«Իմ տեղեկություններով՝ ձեր որդին ծառայում է Երևանում՝ արտոնյալ պայմաններում. ինչպե՞ս է դա ստացվել». Թագուհի Թովմասյանը՝ Երվանդ Խունդկարյանին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ:
2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ:
Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
«Պարո՛ն Խունդկարյան, պատմեք՝ ի՞նչ ճնշումների եք ենթարկվել Դուք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում». Անի Սամսոնյան